copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 13:50 06-07-2023

Հայտնի է, թե ինչ է հայտնաբերվել Պրիգոժինի աշխատասենյակում և տանը կատարված խուզարկությունների ժամանակ

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինները խուզարկություններ են կատարել «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի աշխատասենյակում և տանը։ Այս մասին տեղեկացնում է ռուսական РИА Новости լրաատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ իրավապահները խուզարկության ժամանակ հայտնաբերել են կեղծամներ, զենքեր, խոշոր գումարներ և անձնագրեր։ Ռուսական ԶԼՄ-ներում տարածված կադրերում երևում է, թե ինչպես են ուժայինները մտնում գրասենյակ՝ ցույց տալով փողով ստվարաթղթե արկղեր։ Բացի այդ տարածքում հայտնաբերվել են զենքեր և պարկուճներ, մի քանի անձնագիր, կեղծամներ, ոսկու ձուլակտորներ, տարբեր արժույթներով գումար։

Նշենք, որ Պրիգոժինի տանը և աշխատասենյակում խուզարկությունները իրականացվել են հունիսի 24-ին դեպի Մոսկվա նրա նախաձեռնած «արդարության երթի» կապակցությամբ։

Հիշեցնենք, որ հունիսի 24-ին Ռուսաստանում «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության ղեկավար Եվգենի Պրիգոժինը մեկօրյա զինված խռովություն բարձրացրեց, որը մինչև օրս շարունակում է մնալ լրատվամիջոցների և փորձագետների ուշադրության կենտրոնում։

Մասնավորապես Պրիգոժինը հայտարարեց, որ վերահսկողության տակ է վերցրել Դոնի Ռոստովում գտնվող ռազմական օբյեկտները և որոշել է հասնել Մոսկվա։ Նա մեղադրեց Ռուսաստանի ռազմական ղեկավարությանը, այդ թվում՝ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին և Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովին, «ռուս ժողովրդի ցեղասպանության» և Ուկրաինայում ռուսական ռազմական արշավը ձախողելու մեջ և հայտարարեց «արդարության երթ» դեպի Մոսկվա։

Նույն օրը՝ ուշ երեկոյան, Պրիգոժինը և Ռուսաստանի իշխանությունները Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջնորդությամբ պայմանավորվածություն ձեռք բերեցին, ինչի արդյունքում դադարեցվեց «Վագների» մարտիկների երթը դեպի Մոսկվա։ Ռուսաստանի իշխանությունները պարտավորվել են կասեցնել Եվգենի Պրիգոժինի դեմ հարուցված քրեական գործը և քրեական հետապնդում չիրականացնել ապստամբության մասնակիցների նկատմամբ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին