copy image url
Ներքին 3 տարի առաջ - 13:19 06-07-2023

Հայաստանը ՄԻԵԴ-ում նոր դատավոր կունենա


Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 6-ի նիտում հավանություն տվեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի փոփոխություններին եւ այն համարեց անհետաձգելի:
Նախագծով առաջարկվող կարգավորման ընդունման պարագայում հնարավոր կլինի Վարչապետի որոշմամբ (որոշումներով) համապարփակ և համակարգային կարգավորելու Եվրոպական դատարանում Հայաստանից ընտրվող դատավորի ընտրության ընթացակարգը և թեկնածուներին ներկայացվող պահանջները:

Մասնավորապես, կլինի Վարչապետի որոշմամբ ձևավորել հանձնաժողով, հաստատել դրա կազմը: Հանձնաժողովը, հաստատված աշխատակարգին համապատասխան կկազմակերպի և կանցկացնի ընտրության գործընթացը՝ երկու փուլով, կիրականացնի մասնակիցների գնահատում և, ի վերջո, երեք լավագույն մասնակիցներից կազմված ցուցակը սահմանված կարգով կներկայացվի հաստատման:
Նշենք, որ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում Հայաստանի առաջին դատավորը պաշտոնավարել է 2003-ից 2014 թվականները, իսկ 2015 թվականից ի վեր պաշտոնավարող դատավորի պաշտոնավարման ժամկետը մոտենում է ավարտին:

Նախկինում ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորի ընտրությունը կազմակերպվել է 2014-ի «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի գործունեության և թեկնածուների ընտրության կարգը հաստատելու մասին» նախագահի հրամանագրով և Մրցութային հանձնաժողովի կողմից ընդունված վերաբերելի որոշումներով:

Ներկայումս նկատի ունենալով Հայաստանից դատավորի ընտրության համար ԵԽԽՎ-ին ներկայացվող երեք թեկնածուների ընտրության գործընթացը, թեկնածուների հավակնորդներ, առաջադրման հավասար պայմանների ստեղծման, նրանց ընտրության անկողմանակալ, թափանցիկ և հրապարակային ընթացակարգեր ունենալու հրամայականը՝ անհրաժեշտություն է առաջացել լրացում կատարել «Կառավարության գործունեության և կառուցվածքի մասին» օրենքի 7-րդ հոդվածում, որը հիմք կհանդիսանա Վարչապետի համապատասխան որոշումների ընդունման համար, որոնք էլ իրենց հերթին միտված կլինի համապարփակ և համակարգային կարգավորելու Եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետությունից ընտրվող դատավորի ընտրության ընթացակարգը:

Ամենից շատ դիտված

15:00 Ուժեղ խայտառակություն․ Հարություն Հարությունյանը չափազանց հպարտ է Էդգար Ղազարյանի դեմ «գործ տված» անձով
17:52 Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների
11:00 Երկու քույր են, երկուսն էլ մի բոյի
12:20 Հայաստանը նորից հարություն կառնի միայն այն ժամանակ, երբ մենք հաղթենք մեր ներսի ստրուկին. Շարմազանով
20:40 «Մալականի այգու» մոտ շինարարական աղբավայր է, ոչ ոք չի զբաղվում այդ հարցով․ Էկո համայնք
11:52 Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատի մարզում. կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են նաև կրակոցներ
15:21 Ոստիկանները Էջմիածնում կանխել են անչափահասների կողմից նախապատրաստվող վրեժխնդրություն
17:36 ԱԻՆ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դիմում է ներկայացրել ՍԴ
12:27 Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, 2 ամսով կալանավորվեց
14:43 Կաթողիկոսի դատը. ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն Մարուքյան