copy image url
Ներքին 3 տարի առաջ - 11:59 06-07-2023

Չզարմաք, որ վաղն էլ պատերազմի սպառնալիքով պահանջեն ռազմատուգանք վճարել

Ադրբեջանի պահանջները իբր չկատարելն ինքնին լայնածավալ պատերազմի պատճառ համարողներին մի պարզ հարց տամ՝ իսկ այդ պահանջներից բոլորն են իրատեսական:Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը։

«Օրինակ՝ հենց այս պահին Ադրբեջանը պահանջում է հայկական զորքերը հանել Արցախից և, տուժող ձևանալով, պաշտոնապես դիմել է անգամ միջազգային կառույցներին: Դե գիտեք, ցավոք, արդեն զորք չկա, բայց դե պահանջում է, դե կատարեք, թե չէ պատերազմ կսկսվի:

Չզարմաք, որ վաղն էլ պատերազմի սպառնալիքով պահանջի անհապաղ, առանց դատ ու դատաստանի, իրենց սկսենք 200 մլրդ դոլարի ռազմատուգանք ու փոխհատուցում վճարել. ի դեպ, բարձր մակարդակով արդեն զբաղված են «հիմնավորումներով ու հաշվարկներով»:

Եվ զավեշտն այն է, որ այս ամենի համատեքստում, «ՀայաՔվեի» սահմանադրական, միջազգային լավագույն չափանիշներին խիստ համապատասխան օրենսդրական նախաձեռնությունը ոմանք որոշել են դիտարկել իբրև պատերազմի սպառնալիք: Լո՞ւրջ ....»,- գրել է Դանիելյանը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ