copy image url
Ներքին 3 տարի առաջ - 21:54 05-07-2023

Անահիտ Մանասյանը հանդիպել է Դիլիջանի երիտասարդների հետ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Սահմանադրության օրվա առթիվ Դիլիջանում երիտասարդների հետ զրուցել է սահմանադրականության ու իրավունքի գերակայության հաստատման հարցերի մասին։ Այս մասին տեղեկանում ենք պաշտպանի գրասենյակից։

Տեղի է ունեցել քննարկում «Մարդակենտրոն հասարակության եւ պետականության ամրապնդման գործում սահմանադրական արժեքների դերը» թեմայով:

Հանդիպմանը մասնակցել են նաեւ մանկավարժներ, իրավապաշտպաններ եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Անահիտ Մանասյանը երիտասարդներին ներկայացրել է Սահմանադրությանը վերաբերելի իր գիտական հետազոտությունների արդյունքները, անդրադարձել այդ թեմայով տարբեր տարիներին իրականացրած գիտական աշխատանքներին:

Ողջունելով կենտրոնի սաներին` նա ընդգծել է նման հանդիպումների կարեւորությունը, քանի որ դրանց միջոցով վեր են հանվում մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերելի խնդիրներ, ինչպես նաեւ հնարավորություն է ստեղծվում քննարկել դրանց լուծման ուղիները:

«Հանդիպման օրը խորհրդանշական է: Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ մայրաքաղաքից դուրս նման ձեւաչափով միջոցառումները շատ եմ կարեւորում: Մարդու իրավունքների պաշտպանի առաքելությունը ստանձնելուց հետո, որպես առաջնահերթություն, պարբերաբար մարզային այցեր եմ իրականացնում` փաստահավաք աշխատանքների, քաղաքացիների հետ խնդիրները քննարկելու, ինչպես նաեւ դրանց համար լուծումներ գտնելու նպատակով: Մարզերում բնակվող երիտասարդները պետք է լսելի լինեն, իսկ այս հանդիպումը լավ հնարավորություն է միմյանց ճանաչելու եւ համագործակցության կամուրջներ ստեղծելու համար: Սիրելի երիտասարդներ, մարդու իրավունքների պաշտպանության համակարգի կատարելագործման, սահմանադրական արժեքների երաշխավորման գործում անհրաժեշտ է նաեւ Ձեր մասնակցությունը»,- նշել է Պաշտպանը:

Հանդիպումը կրել է հարցուպատասխանի ձեւաչափ. քննակվել են Սահմանադրությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերելի հարցեր:

Երիտասարդները բարձրացրել են իրենց հարցերը, ներկայացրել մտահոգությունները:

Ամփոփելով հանդիպման արդյունքները՝ Անահիտ Մանասյանը նշել է, որ օրն արդյունավետ էր եւ այդ ձեւաչափով քննարկումները կրելու են շարունակական բնույթ:

Ամենից շատ դիտված

13:59 33 շաբաթական հղի. Սոնա Ռուբենյանն ու ամուսինը մասնակցել են շքեղ հարսանյաց արարողությանը
21:54 Անմոռանալի օրեր. ինչպես է Անահիտ Կիրակոսյանի դուստրը վայելում մեղրամիսն ամուսնու հետ
18:59 Դատավորը հայ էր. Նարեկ Կարապետյանը՝ ինքնաբացարկ հայտնած դատավորի մասին
21:45 Անկախականները թող ողբան այսօր, ԵՄ-ին միանալու հարց գոյություն չունի
23:45 Իշխանությունները կարող են քրեական գործեր հարուցել, բայց չեն կարող դատապարտել ժողովրդի հավատը, խիղճը և պատմական հիշողությունը
16:51 Պետությունը ներխուժել է եկեղեցու ներքին կյանք․ դատավորը հրաժարվեց այս գործը քննելուց
17:43 Փաշինյանը ակնարկեց, որ Լուկաշենկոն է հրահրել Հայաստանին ԵՄ-ին մերձենալու համար
18:00 Վեհափառին կհամարեն անպարտ, եթե նա դուրս գա խաղից
15:14 Ես պիտի ցույց տամ ձեր դհոլչի դատախազը ոնց է մարդկանց վրա գործ կարում. Մեսրոպ Մանուկյան
20:18 Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ