copy image url
Միտք Ներքին 3 տարի առաջ - 14:34 05-07-2023

Թշնամուն սթափեցնում է ազգի համախմբումը, միասնական կամքը. Գևորգ Դանիելյան

«ՀայաՔվե» օրենսդրական նախաձեռնությունը հիմնականում համարժեք ընկալում ունեցավ մեր հանրության մեջ, վստահ ենք, որ շարունակությունը էլ ավելի ողջունելի կլինի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Իրավագիտության դոկտոր, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը:

Նա նաև նշել է. «Շնորհակալություն ինչպես մեզ վստահող համակիրներին, այնպես էլ սուր հարցադրումներով մեզ դիմողներին, այդ թվում՝ մտահոգություններով քննադատողներին։ Մենք չենք կարող մեր ժողովրդի մեջ հերթական անջրպետումները թույլ տալ, ազգային անվտանգությունը ջլատող բաժանարար գծեր քաշել և դժգոհել մեզ հետ անհամաձայնություն հայտնողներից։

Խորհրդանշական է, որ այս նախաձեռնության հեղինակը «Համախմբում» շարժումն է։ Մեր միակ խնդրանքն այն է, որ մեր Երկրում նույնությամբ չկրկնեն և չտարածվեն զուտ ադրբեջանական «մտավախությունները»։

Շնորհավորելով Երկրի Սահմանադրության օրվա և պետական խորհրդանիշների առթիվ, կամենում եմ ընդգծել, որ իր տեսակի մեջ բացարձակ ժողովրդավարության նոր նշաձող երաշխավորող «ՀայաՔվեն» ԵԶԱԿԻ է։ Ավելին, այն եզակի է միջազգային փորձի տեսանկյունից, քանզի օրենսդրությամբ սահմանված ստորագրության այսպիսի բարձր քվոտաներ չեք հանդիպի որևէ երկրում։ Իշխանությունները սա պետք է հստակ գիտակցեն։

Սիրելի հայրենակիցներ, այս նախաձեռնությունը կոչված է իրավական պաշտպանության տակ առնելու երկու մեծագույն արժեք՝ Արցախի անկախությունը և Հայոց ցեղասպանությունը։ Ինչ վերաբերում է պատերազմին, այն ինքնին ոչ միայն պատերազմ չի բերում, այլև համախմբում է ուժերին, ինչն էլ պատերազմը կանխելու միակ միջոցն է։ Թշնամուն սթափեցնում է ոչ թե ստորագրված թուղթը, այլ ազգի համախմբումը, միասնական կամքը։

Հ.Գ. Արցախի խորհրդարանական բոլոր ուժերը միաձայն հայտարարությամբ ողջունել են «ՀայաՔվե» օրենսդրական նախաձեռնությունը, նրանք դեմ են կորցնելու արյամբ ձեռք բերած անկախությունը»։

Ամենից շատ դիտված

15:00 Ուժեղ խայտառակություն․ Հարություն Հարությունյանը չափազանց հպարտ է Էդգար Ղազարյանի դեմ «գործ տված» անձով
17:52 Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների
11:00 Երկու քույր են, երկուսն էլ մի բոյի
12:20 Հայաստանը նորից հարություն կառնի միայն այն ժամանակ, երբ մենք հաղթենք մեր ներսի ստրուկին. Շարմազանով
11:52 Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատի մարզում. կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են նաև կրակոցներ
20:40 «Մալականի այգու» մոտ շինարարական աղբավայր է, ոչ ոք չի զբաղվում այդ հարցով․ Էկո համայնք
15:21 Ոստիկանները Էջմիածնում կանխել են անչափահասների կողմից նախապատրաստվող վրեժխնդրություն
17:36 ԱԻՆ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դիմում է ներկայացրել ՍԴ
12:27 Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, 2 ամսով կալանավորվեց
14:43 Կաթողիկոսի դատը. ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն Մարուքյան