copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 13:30 04-07-2023

Ուկրաինական ուժերը Մոսկվայի ուղղությամբ փորձել են ԱԹՍ-ներով հարձակում իրականացնել, ռուսական ՀՕՊ-ը կանխել է

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Ուկրաինական զինված ուժերը հինգ անօդաչու թռչող սարքերի միջոցով փորձել են Մոսկվայի և Մոսկվայի շրջանի մյուս օբյեկտների վրա հարձակում իրականացնել, սակայն ռուսական հակաօդային պաշտպանությանը հաջողվել է կանխել դրանք։ Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը։

«Այսօր առավոտյան Կիևի ռեժիմի՝ հինգ անօդաչու թռչող սարքերով ահաբեկչություն իրականացնելու փորձը Մոսկվայի շրջանի և Նոր Մոսկվայի օբյեկտների վրա կանխվել է», - ասվում է հայտարարության մեջ։

Հաղորդվում է, որ Նոր Մոսկվայի տարածքում չորս ուկրաինական անօդաչու թռչող սարքեր ոչնչացվել են հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից։ Բացի այդ մեկ այլ սարք էլ չեզոքացվել է ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով և կործանվել Մոսկվայի մարզի Օդինցովո շրջանի տարածքում։

«Կանխված ահաբեկչության հետևանքով զոհեր և ավերածություններ չկան»,- հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ