copy image url
Ներքին Խոսք 3 տարի առաջ - 15:02 04-07-2023

Եթե ձրի, ուրեմն անորակ. Երևանը Մոսկովյանի բորդյուրների համար չի վճարելու

Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանն օրերս դժգոհություն էր հայտնել Երևանի քաղաքապետարանի աշխատանքից և գրել էր. «Էս մարդիկ անուղղելի են։ Բարեկարգման գուրուները կրկին հանգիստ չեն թողնում Մոսկովյան փողոցը։ Ո՞նց կարելի է էս հին, Երևանյան, լայն, որակով ու արդեն պատմական բորդյուրները փոխել անհասկանալի բարակ եզրաքարերով: Իմաստը ո՞րն ա փոխարինելու, կբացատրե՞ք... Էնքան փող կա, չգիտեք՝ ինչ անեք, թե՞ անպայման պիտի կասկածելի գործարքներով մսխել հարկատուների, այսինքն՝ մեր երևանցիների արդար քրտինքով աշխատածը»:

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանն Oragir.News-ի հետ զրույցում, անդրադառնալով նախկին թաղապետի գրառմանն, ասաց. «Այդ ճանապարհահատվածի հարակից տարածքը պատկանում է «Նուշիկյան ասոցիացիային», և նրանք ունեն պայմանագիր, որով նաև պարտավորված են շրջակա տարածքի բարեկարգումը իրականացնելու, որը իրականացնում են իրենց ֆինանսների հաշվին, այսինքն՝ քաղաքապետարանը և թաղապետարանը այդտեղ որևէ գումար չի ծախսել, և հետևաբար բարեկարգումը իրականացվում է տվյալ ասոցիացիայի՝ Նուշիկյանների կողմից»,-ասաց Կոստանյանը։

Դիտարկմանը, որ նախկին թաղապետը դժգոհ է նաև կատարված աշխատանքի վորակից՝ Կոստանյանն արձագանքեց. «Ես այս պահին գնահատականի մասով չեմ կարող մեկնաբանություն տալ»։

Ամենից շատ դիտված

15:00 Ուժեղ խայտառակություն․ Հարություն Հարությունյանը չափազանց հպարտ է Էդգար Ղազարյանի դեմ «գործ տված» անձով
17:52 Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների
11:00 Երկու քույր են, երկուսն էլ մի բոյի
12:20 Հայաստանը նորից հարություն կառնի միայն այն ժամանակ, երբ մենք հաղթենք մեր ներսի ստրուկին. Շարմազանով
11:52 Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատի մարզում. կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են նաև կրակոցներ
15:21 Ոստիկանները Էջմիածնում կանխել են անչափահասների կողմից նախապատրաստվող վրեժխնդրություն
17:36 ԱԻՆ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դիմում է ներկայացրել ՍԴ
12:27 Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, 2 ամսով կալանավորվեց
14:43 Կաթողիկոսի դատը. ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն Մարուքյան
20:40 «Մալականի այգու» մոտ շինարարական աղբավայր է, ոչ ոք չի զբաղվում այդ հարցով․ Էկո համայնք