copy image url
Միտք Ներքին 3 տարի առաջ - 13:34 04-07-2023

Ֆրունզը հանճարեղ դերասան էր, հայրաքաղաքի՝ Գյումրու կոլորիտն իր մեջ կրող. Մանե Թանդիլյան

Ֆրունզը հանճարեղ դերասան էր, հայրաքաղաքի՝ Գյումրու կոլորիտն իր մեջ կրող, անսպառ սիրով լցված մայրաքաղաքի՝ Երևանի նկատմամբ։ Այս մասին ֆեյսբուքի էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, Երևանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը․

««Դերասանը պիտի կարողանա ամեն ինչ խաղալ: Դերասանը ներկայացնում է մարդուն, իսկ մարդու էության մեջ և՛ լաց կա, և՛ ծիծաղ, և՛ հումոր»,- ասել է Մհեր Մկրտչյանը:

Այսօր հայ թատրոնի ու կինոարվեստի բացառիկ հերոսներից, մեծանուն մարդու և դերասանի՝ Մհեր Մկրտչյանի 93-ամյակն է։

Վարպետը, իսկապես, կարողանում էր խաղալ ամեն դեր, նա յուրաքանչյուր հերոսի հետ կերտում էր կերպար, որը սիրվում, ընդունվում և դառնում էր բոլորինը։ Իր խաղով բոլորին ուրախացնող և հուզող տաղանդավոր դերասանին «ուրախ-տխուր մարդ» էին անվանում։

Ֆրունզը հանճարեղ դերասան էր, հայրաքաղաքի՝ Գյումրու կոլորիտն իր մեջ կրող, անսպառ սիրով լցված մայրաքաղաքի՝ Երևանի նկատմամբ։ Եվ այս սերն ու հայրենասիրությունն արտահայտվում էին դերասանի բոլոր կերպարներում»,-գրել է Թանդիլյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Ուժեղ խայտառակություն․ Հարություն Հարությունյանը չափազանց հպարտ է Էդգար Ղազարյանի դեմ «գործ տված» անձով
17:52 Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների
11:00 Երկու քույր են, երկուսն էլ մի բոյի
12:20 Հայաստանը նորից հարություն կառնի միայն այն ժամանակ, երբ մենք հաղթենք մեր ներսի ստրուկին. Շարմազանով
11:52 Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատի մարզում. կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են նաև կրակոցներ
15:21 Ոստիկանները Էջմիածնում կանխել են անչափահասների կողմից նախապատրաստվող վրեժխնդրություն
17:36 ԱԻՆ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դիմում է ներկայացրել ՍԴ
12:27 Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, 2 ամսով կալանավորվեց
14:43 Կաթողիկոսի դատը. ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն Մարուքյան
20:40 «Մալականի այգու» մոտ շինարարական աղբավայր է, ոչ ոք չի զբաղվում այդ հարցով․ Էկո համայնք