Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 23:00 03-07-2023

Պատերազմ բերած մարդը մարդկանց վախեցնում է պատերազմով. Էդգար Ղազարյան

Oragir.News-ի հետ զրույցում Էդգար Ղազարյանը ասաց, որ յուրաքանչյուր անգամ, երբ քաղաքապետարանը սահմանափակումներ է կիրառում իր դեմ, հիմնվում է ոստիկանության տված տեղեկությունների վրա։

Մեզ հետ զրույցում Էդգար Ղազարյանը պատմեց հուլիսի 5-ին կայանալիք հավաքի մասին։ Նա ասաց, որ հասարակական կյանքը անընդհատ փոփոխությունների է ենթարկվում, և հնարավոր չէ միայն մեկ հավաքի ցուցանիշներով ենթադրություններ անել մեկ ուրիշի վերաբերյալ, հատկապես երբ իրադարձությունները զարգանում են անկառավարելի կերպով։

«Հայրենիքի փրկության շարժման, «Դիմադրության» շարժման այս ողջ ընթացքում ամենամեծ, ամենազանգվածային հանրահավաքը տեղի է ունեցել 2022 թվականի սեպտեմբերի 14-ին, որը որևէ մեկը չէր կազմակերպել։ Ինքնաբուխ կերպով, որոշակի հանգամանքներով պայմանավորված՝ մարդիկ հավաքվեցին փողոցում։ Հիմա այդ մարդիկ, ովքեր սեպտեմբերի 14-ին դուրս էին եկել փողոց, այդ մարդիկ չեն վերացել, չեն անհետացել, նրանց տրամադրությունները չեն փոխվել, այսինքն՝ նրանք այդ օրվանից հետո չեն դարձել նիկոլական։ Հակառակը, հասարակության մեջ շատ մարդիկ, ովքեր սեպտեմբերի 14-ին ինչ-որ այլ պատրանքներ, պատկերացումներ ունեին, հիմա վերջնականապես հասկացել են, որ մեր պետությունը ղեկավարում է ամենավտանգավոր մարդը»,- ասաց Էդգար Ղազարյանը։

Ղազարյանը կարծում է, որ հուլիսի 5-ը լավ առիթ է հասարակության համար պատերազմ բերած, սահմանադրությունը խախտող, պետական խորհրդանիշները անարգող իշխանությանը վռնդելու համար։

Նշենք, որ հուլիսի 5-ին նշվում է ՀՀ սահմանադրության և պետական խորհրդանիշների օրը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել