Ներքին 3 տարի առաջ - 21:37 03-07-2023

Երիտասարդության պալատը նորից լինելու է բոլորինն ու բոլորի համար․ Մանե Թանդիլյան

«Երիտասարդության պալատ» կամ «ԵրիտասարդԱԿԱՆ պալատ», «Կուկուռուզնիկ» կամ «Կրծած Կուկուռուզ». յուրաքանչյուրն ունի իր ուրույն պատմությունն ու հիշողություններն այս կառույցի հետ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել ու տեսանյութ է հրապարակել «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, Երևանի քաղաքապետ թեկնածու Մանե Թանդիլյանը։

«Հետևաբար մեզ համար առավել քան կարևոր է պալատի, այդ արժեքավոր խորհրդանիշի վերականգնումը։

Երիտասարդության պալատի նախագծի ներկայացման օրը մեր քաղաքացիները հնարավորություն ունեին անելու իրենց առաջարկությունները, թե ինչ կցանկանան տեսնել պալատում։ Շատ հետաքրքիր, իսկապես անհրաժեշտ ու էական առաջարկներ էին, որոնք անպայման իրականություն պետք է դառնան։

Այս ոգևորությունը ևս մեկ փաստ է, որ Երիտասարդության պալատը նորից լինելու է բոլորինն ու բոլորի համար, և ազդակ մեզ համար, որ մենք կրկին համաերիտասարդական ու համահայկական ջանքերով այս խորհրդանիշը պետք է վերադարձնենք Երևանին»,- գրել է Թանդիլյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Ուժեղ խայտառակություն․ Հարություն Հարությունյանը չափազանց հպարտ է Էդգար Ղազարյանի դեմ «գործ տված» անձով
17:52 Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների
11:00 Երկու քույր են, երկուսն էլ մի բոյի
12:20 Հայաստանը նորից հարություն կառնի միայն այն ժամանակ, երբ մենք հաղթենք մեր ներսի ստրուկին. Շարմազանով
11:52 Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատի մարզում. կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են նաև կրակոցներ
15:21 Ոստիկանները Էջմիածնում կանխել են անչափահասների կողմից նախապատրաստվող վրեժխնդրություն
12:27 Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, 2 ամսով կալանավորվեց
17:36 ԱԻՆ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դիմում է ներկայացրել ՍԴ
14:43 Կաթողիկոսի դատը. ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն Մարուքյան
11:17 Հյուսիսային Կորեան մտադիր է մինչև 50 հազար զինծառայող ուղարկել Ռուսաստան․ Զելենսկի