copy image url
Ներքին 3 տարի առաջ - 16:50 03-07-2023

Ինչի համար է Երևան-Սևան-Իջևան ճանապարհահատվածին տեղադրված սարքավորումը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը պարզաբանում է տարածել․

«Հարգելի' քաղաքացիներ, վերջին օրերին սոցիալական հարթակներում ակտիվ քննարկվում է, թե ինչ է իրենից ներկայացնում Երևան-Սևան-Իջևան ճանապարհահատվածի M-4 մայրուղու 57կմ հատվածում տեղադրված սարքավորումը։

ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը հայտնում է, որ դա ՄԱԶԾ-ի օժանդակությամբ ձեռք բերված ճանապարհային ավտոմատ օդերևութաբանական կայան է, որը 10 րոպեն մեկ հաճախականությամբ չափում և տրամադրում է տեղեկատվություն հետևյալ օդերևութաբանական պարամետրերի վերաբերյալ՝ հորիզոնական տեսանելիություն, օդի ջերմաստիճան, քամու ուղղություն և արագություն, տեղումների քանակ, ինչպես նաև մայրուղու վիճակի վերաբերյալ տեղեկատվություն։

Ստացված տեղեկատվությունը խիստ կարևոր է եղանակային կանխատեսումներ կազմելու համար։

Ավելին, առաջիկայում նախատեսվում է կայանը համալրել ցուցանակով և մայրուղով երթևեկողները կստանան տեղեկատվություն տվյալ պահի դրությամբ օդերևութաբանական տարրերի վերաբերյալ»։

Ամենից շատ դիտված

15:00 Ուժեղ խայտառակություն․ Հարություն Հարությունյանը չափազանց հպարտ է Էդգար Ղազարյանի դեմ «գործ տված» անձով
17:52 Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների
11:00 Երկու քույր են, երկուսն էլ մի բոյի
12:20 Հայաստանը նորից հարություն կառնի միայն այն ժամանակ, երբ մենք հաղթենք մեր ներսի ստրուկին. Շարմազանով
11:52 Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատի մարզում. կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են նաև կրակոցներ
15:21 Ոստիկանները Էջմիածնում կանխել են անչափահասների կողմից նախապատրաստվող վրեժխնդրություն
12:27 Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, 2 ամսով կալանավորվեց
17:36 ԱԻՆ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դիմում է ներկայացրել ՍԴ
14:43 Կաթողիկոսի դատը. ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն Մարուքյան
11:17 Հյուսիսային Կորեան մտադիր է մինչև 50 հազար զինծառայող ուղարկել Ռուսաստան․ Զելենսկի