copy image url
Ներքին Միտք 3 տարի առաջ - 16:15 03-07-2023

Փաշինյանն ահեր ունի կայացած, ուժեղ, խնդիր լուծող մարդկանցից


Գեներալ Գրիգորի Խաչատուրովի հետ հանդիպելու ամենահարմար վայրը հաստատ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկը չէ, բայց իրավիճակի, իսկ ավելի կոնկրետ` հանձնողների ու պարտվողականների վախերի և անբարոյականության պատճառով, գեներալին հանդիպելու համար կրկին քրեակատարողական հիմնարկ էի գնացել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Ինքը` Փաշինյանը, հոգեբանական ահեր ունի բոլոր այն մարդկանցից, ովքեր կայացած են, ուժեղ, խնդիր լուծող և որ սրանց համար ամենախնդրահարույցն է` սկզբունքային:

2020 թվականի տավուշյան իրադարձություններին, երբ 3-րդ բանակային կորպուսը մարտական կարևոր խնդիր էր լուծում, փորձում էին հաջողության և հաղթանակի դափնիներն իրենց վրա քաշել, իսկ Խաչատուրովը համեստորեն լռում էր, որովհետև դա իր առօրյա ծառայության մի մասն էր համարում:
Այս իշխանության` հաղթանակ տարած պետական գործիչներից, զինվորականներից ունեցած անհաղթահարելի վախերի հետևանքն էլ Խաչատուրովի անազատության մեջ գտնվելն է:

Ազատությու´ն բոլոր այն անձանց, ովքեր այս իշխանության դավադրության և քաղաքական հետապնդման հետևանքով հայտնվել են բանտերում` Գրիգորի Խաչատուրովից մինչև Արմեն Աշոտյան»:

Ամենից շատ դիտված

15:00 Ուժեղ խայտառակություն․ Հարություն Հարությունյանը չափազանց հպարտ է Էդգար Ղազարյանի դեմ «գործ տված» անձով
17:52 Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների
11:00 Երկու քույր են, երկուսն էլ մի բոյի
12:20 Հայաստանը նորից հարություն կառնի միայն այն ժամանակ, երբ մենք հաղթենք մեր ներսի ստրուկին. Շարմազանով
11:52 Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատի մարզում. կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են նաև կրակոցներ
15:21 Ոստիկանները Էջմիածնում կանխել են անչափահասների կողմից նախապատրաստվող վրեժխնդրություն
12:27 Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, 2 ամսով կալանավորվեց
17:36 ԱԻՆ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դիմում է ներկայացրել ՍԴ
14:43 Կաթողիկոսի դատը. ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն Մարուքյան
11:17 Հյուսիսային Կորեան մտադիր է մինչև 50 հազար զինծառայող ուղարկել Ռուսաստան․ Զելենսկի