copy image url
Ներքին 3 տարի առաջ - 14:15 03-07-2023

Ստեփանակերտում բնակելի տուն է այրվել

Ստեփանակերտի Տերտերյան փողոցում բնակելի տուն է մասնակիորեն այրվել: Այդ մասին հայտնում են Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ-ից:

Հուլիսի 2-ին՝ ժամը 15:04-ին, Ստեփանակերտ քաղաքի բնակչից 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տերտերյան փողոցում հրդեհ է բռնկվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Հրդեհը մարելու և բնակչությանն օգնություն ցուցաբերելու նպատակով անմիջապես դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական մեկ մարտական հաշվարկ և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը։

Ժամը 15:24-ին հրդեհը մեկուսացվել է, լիկվիդացվել՝ 15:33-ին։ Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերարատիվ խմբի ծառայողները, հրդեհի հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած Ա. Օ.-ին բժշկական օգնության ավտոմեքենայով տեղափոխել են հանրապետական բժշկական կենտրոն։ Ժամը 16:30-ին վերջինս դուրս է գրվել հիվանդանոցից։

Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվգանգության տեսչությունը։

Ամենից շատ դիտված