copy image url
Ներքին 3 տարի առաջ - 13:40 02-07-2023

Հատուկ օպերացիայի արդյունքում բերման է ենթարկվել Սյունիքի նախկին մարզպետի որդին․ shamshyan.com

Հունիսի 29-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Տավուշի մարզային վարչության Քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ վարչության պետ Արթուր Մկրտչյանի և ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Վահան Ազատյանի գլխավարությամբ, Տավուշի մարզում իրականացրել են հատուկ օպերացիա:

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ոսկեվան-Բաղանիս ավտոճանապարհով ընթացող Mercedes մակնիշի ավտոմեքենայում կասկածելի անձինք կան և ավտոմեքենայի մեջ հնարավոր է զենք-զինամթերք լինի:

Տեղում, վարչության պետ Ա. Մկրտչյանի հանձնարարականով ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պետ Վ. Ազատյանի գլխավորությամբ, օպերատիվ խումբը մեկնում է նշված վայր, որտեղ նկատում են Mercedes մակնիշի ավտոմեքենան և կանգնեցնում այն: Նշված ավտոմեքենայում հայտնաբերվում է կրփազենք, իսկ բեռնախցիկում՝ փայտե մահակ և ավտոմեքենան, վարորդն ու ուղևորները տեղափոխվում են ոստիկանության Նոյեմբերյանի բաժին։

Նշված ավտոմեքենայում հայտնաբերվում է կրփազենք, իսկ բեռնախցիկում՝ փայտե մահակ և ավտոմեքենան, վարորդն ու ուղևորները տեղափոխվում են ոստիկանության Նոյեմբերյանի բաժին:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ուղևորներից մեկը լինում է Սյունիքի մարզի բնակիչ 27-ամյա Տրդատ Խաչատրյանը, ով Սյունիքի նախկին մարզպետ «Լիսկա» մականվամբ Սուրիկ Խաչատրյանի որդին է, ում եղբայրը՝ Տիգրան Խաչատրյանը, գտնվում է հետախուզման մեջ»։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

15:00 Ուժեղ խայտառակություն․ Հարություն Հարությունյանը չափազանց հպարտ է Էդգար Ղազարյանի դեմ «գործ տված» անձով
11:00 Երկու քույր են, երկուսն էլ մի բոյի
12:20 Հայաստանը նորից հարություն կառնի միայն այն ժամանակ, երբ մենք հաղթենք մեր ներսի ստրուկին. Շարմազանով
17:52 Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների
23:12 Ալիևը նամակ է գրել Թրամփին, պատմել է Հայաստանի հետ խաղաղության մասին
11:52 Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատի մարզում. կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են նաև կրակոցներ
12:27 Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, 2 ամսով կալանավորվեց
15:21 Ոստիկանները Էջմիածնում կանխել են անչափահասների կողմից նախապատրաստվող վրեժխնդրություն
11:17 Հյուսիսային Կորեան մտադիր է մինչև 50 հազար զինծառայող ուղարկել Ռուսաստան․ Զելենսկի
13:13 Մեսսին ընտանիքի հետ Ռոսարիոյում է. հայտնի են Խորխե Մեսսիի հուղարկավորության մանրամասները