copy image url
Ներքին 3 տարի առաջ - 11:20 02-07-2023

Երևանի Հարուն-ալ-Ռաշիդ թագավորը․ Տիգրան Ավինյանը ստորացնում է պետությանը 

Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան ուշագրավ գրառում է կատարել վերջերս՝ տեղեկացնելով, թե իր ունեցած հանդիպումների արդյունքում ինչքան խնդիրներ են լուծվել միայն Կենտրոն վարչական շրջանում․

«Երևանի վարչական շրջաններում քաղաքացիների հետ հանդիպումները միշտ համարել եմ իմ աշխատանքի կարևորագույն բաղադրիչ: Իմ շրջայցերը հաճախ օգտագործվում են վաղաժամ քարոզարշավի պիտակավորման համար: Երևանցու շահը ինձ համար առաջնահերթ է, և ես չեմ հարմարվելու այս թեմայի շուրջ ձևավորվող կեղծ մեդիա արշավին: Որպես շրջայցերի արդյունավետության օրինակ՝ ներկայացնում եմ Կենտրոն վարչական շրջանում երևանցիների հետ հանդիպման արդյունքում արձանագրված խնդիրների մի մասը, որոնք տեղում արդեն իսկ ստացել են լուծումներ կամ լուծման ճանապարհին են»:

Ավինյանի այս գրառումից երևում է, որ ինքն էլ է հասկացել, որ չհայտարարված քարոզարշավ է իրականացնում, բայց շարունակում է նույն տեմպով։

Ակնհայտ է, որ Տիգրան Ավինյանը փորձում է տպավորություն ստեղծել, որ մինչև չի հանդիպում բնակիչների հետ, խնդրին անձամբ չի ծանոթանում, այն լուծում չի ստանում։

Ստացվում է, որ Երևանի քաղաքապետարանի տասնյակ վարչություններում աշխատող մասնագետներն առանց Տիգրան Ավինյանի չեն կարողանում որևէ աշխատանք կատարել։

Նիկոլ Փաշինյանի ամենահավատարիմ կադրերից մեկը գիտակցաբար կամ անգիտակցաբար ստորացնում է պետության գաղափարը, քանի որ ստացվում է, որ ասենք՝ մանկապարտեզի վերանորոգման անհրաժեշտության մասին պետությունն իր ենթակառուցվածքներով չէր կարողանում իմանալ, պետք էր, որ Ավինյանը գա, հանդիպի բնակիչների հետ, նրանք իրեն ասեն, որ դրանից հետո պետությունը մանկապարտեզի հիմնանորոգում անի։

Երևանում իրեն Հարուն-ալ-Ռաշիդ թագավորի տեղը դրած Տիգրան Ավինյանին պետք է հիշեցնել, որ պետությունը, ի տարբերություն նիկոլականների, ինստիտուցիոնալ հիշողություն ունի, իսկ ստորացումների շղթան՝ հակադարձության հատկություն։

Ամենից շատ դիտված

15:00 Ուժեղ խայտառակություն․ Հարություն Հարությունյանը չափազանց հպարտ է Էդգար Ղազարյանի դեմ «գործ տված» անձով
11:00 Երկու քույր են, երկուսն էլ մի բոյի
12:20 Հայաստանը նորից հարություն կառնի միայն այն ժամանակ, երբ մենք հաղթենք մեր ներսի ստրուկին. Շարմազանով
17:52 Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների
23:12 Ալիևը նամակ է գրել Թրամփին, պատմել է Հայաստանի հետ խաղաղության մասին
11:52 Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատի մարզում. կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են նաև կրակոցներ
12:27 Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, 2 ամսով կալանավորվեց
15:21 Ոստիկանները Էջմիածնում կանխել են անչափահասների կողմից նախապատրաստվող վրեժխնդրություն
11:17 Հյուսիսային Կորեան մտադիր է մինչև 50 հազար զինծառայող ուղարկել Ռուսաստան․ Զելենսկի
13:13 Մեսսին ընտանիքի հետ Ռոսարիոյում է. հայտնի են Խորխե Մեսսիի հուղարկավորության մանրամասները