copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 20:30 01-07-2023

Ուկրաինան կարող է որոշ տարածքներ զիջել Ռուսաստանին. Թրամփ

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալ Թրամփը կարծում է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը թուլացել է երկրում տեղի ունեցած վերջին ապստամբությունից հետո և կոչ է արել ամերիկյան իշխանություններին միջնորդել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ կարգավորմանը։ Այս մասին տեղեկացնում է բրիտանական Reuters լրատվական գործակալությունը։

Սպիտակ տան նախկին ղեկավարը, ով մտադիր է կրկին վերադառնալ այնտեղ, հերթական անգամ հայտնել է ծիծաղելի պատերազմին վերջ դնելու իր ցանկության մասին։ Նա միևնույն ժամանակ շեշտել է, որ բանակցությունների ընթացքում Ուկրաինան կարող է որոշ տարածքներ զիջել Ռուսաստանին։

Թրամփը նշել է, որ խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է ճիշտ միջնորդ։ Նա միևնույն ժամանակ զգուշացրել է, որ Պուտինի առաջնորդության այլընտրանքը կարող է ավելի վատ լինել։

Նա հայտնել է նաև, որ Պուտինի դեմ ռազմական հանցագործությունների մեղադրանքների քննարկումը պետք է հետաձգվի մինչև ռուս-ուկրաինական պատերազմի ավարտը, որպեսզի դրանք չխանգարեն խաղաղ բանակցություններին։

ԱՄՆ նախկին նախագահը նաև կոչ է արել Չինաստանին 48-ժամյա ժամկետ սահմանել Կուբայում իրենց ենթադրյալ լրտեսական բազան փակելու համար՝ սպառնալով նոր պատժամիջոցներ կիրառել, եթե նրանք չկատարեն: Նա միևնույն ժամանակ չի հստակեցրել, թե արդյոք ԱՄՆ-ը ռազմական աջակցություն կցուցաբերի Թայվանին չինական ներխուժման դեպքում։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով