copy image url
Ներքին 3 տարի առաջ - 17:06 01-07-2023

Արցախցիները պարբերաբար բախվում են բնական աղետների հետ. պետնախարար

Ընթացիկ տարում Արցախցիները ոչ միայն ստիպված են դիմակայել շրջափակմանը, այլև պարբերաբար բախվում են վնասաբեր բնական աղետների հետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն ու կից լուսանկար հրապարկել։

«Արցախի մի շարք համայնքներ արդեն մի քանի անգամ կարկտահարվել են, իսկ երեկ տեղացած կարկուտն ու սելավը նորից մեծ վնասներ է պատճառել Ասկերանի ու Մարտակերտի շրջանի մի շարք համայնքների, վնասվել են ցանքատարածություններ, մարդկանց բնակելի տներ:
ԱՀ գյուղատնտեսության և քաղաքաշինության նախարարությունների մասնագետները արդեն սկսել են վնասի հաշվարկման և հնարավորության սահմաններում՝ պատճառված վնասները վերականգնելու աշխատանքները:

Ամբողջությամբ վնասվել է Մարտակերտի շրջանի Գառնաքար համայնքի կամուրջը, սակայն այլընտրանքային՝ սահմանափակ հնարավորություն ենթադրող լուծումն արդեն գտնվել է, հիշյալ համայնք է ուղարկվել անհրաժեշտ քանակի ալյուր, շուտով կուղարկվի նաև դեղորայք:

Ավելի քան 200 օր է` Արցախի Հանրապետությունը անասելի պայքարի մեջ է, Արցախի ժողովուրդը բացահայտորեն, բազմաթիվ դիտորդների աչքի առաջ ենթարկվում է զրկանքների ու տառապանքների, արցախցուն փորձ է արվում հարկադրանքի միջոցով ստիպել հրաժարվել իր ինքնությունից, ուրանալ իր ծննդավայրը, լեզուն, հավատքը, բայց իրադարձությունները ցույց են տալիս, որ բոլոր քայլերն անցնում են ապարդյուն:

Բայց այս ամենը պետք է ավարտ ունենա, Արցախի ժողովրդի համբերությունն անսպառ չէ»,- գրել է պետնախարարը:

Ամենից շատ դիտված

15:00 Ուժեղ խայտառակություն․ Հարություն Հարությունյանը չափազանց հպարտ է Էդգար Ղազարյանի դեմ «գործ տված» անձով
11:00 Երկու քույր են, երկուսն էլ մի բոյի
12:20 Հայաստանը նորից հարություն կառնի միայն այն ժամանակ, երբ մենք հաղթենք մեր ներսի ստրուկին. Շարմազանով
17:52 Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների
23:12 Ալիևը նամակ է գրել Թրամփին, պատմել է Հայաստանի հետ խաղաղության մասին
11:52 Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատի մարզում. կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են նաև կրակոցներ
12:27 Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, 2 ամսով կալանավորվեց
15:21 Ոստիկանները Էջմիածնում կանխել են անչափահասների կողմից նախապատրաստվող վրեժխնդրություն
11:17 Հյուսիսային Կորեան մտադիր է մինչև 50 հազար զինծառայող ուղարկել Ռուսաստան․ Զելենսկի
13:13 Մեսսին ընտանիքի հետ Ռոսարիոյում է. հայտնի են Խորխե Մեսսիի հուղարկավորության մանրամասները