copy image url
Ներքին 3 տարի առաջ - 15:13 01-07-2023

Իշխան Սաղաթելյանն աշխատանքային այցով Եվրոպայում է

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն աշխատանքային այցով Եվրոպայում է։ Այս մասին հայտնել է քաղաքական ուժի մամուլի ծառայությունը։

«Նիդերլանդներում հայ համայնքի հետ հանրային հանդիպումներից հետո հուլիսի 3-5-ը Սաղաթելյանն աշխատանքները շարունակելու է Բելգիայում։

Հանդիպումներ են նախատեսված ՀՅ Դաշնակցության գործընկեր համաեվրոպական կուսակցության՝ Եվրոպայի սոցիալիստների կուսակցության ղեկավարության, Եվրոպական խորհրդարանի գրեթե բոլոր քաղաքական խմբերը ներկայացնող խորհրդարանականների և Բելգիայում Արցախի հետ ֆրանսախոս բարեկամության խմբի անդամների հետ։

Հանդիպումների հիմնական օրակարգը ներառում է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի, Հայաստանի և Արցախի Հանրապետությունների նկատմամբ ադրբեջանական շարունակական ագրեսիայի, Հայաստանի շուրջ ստեղծված արտաքին քաղաքական և անվտանգային իրավիճակի ու մարտահրավերների, ինչպես նաև միջկուսակցական հարաբերությունների զարգացման վերաբերյալ հարցեր»,- հայտնել է կուսակցությունը:

Ամենից շատ դիտված

15:00 Ուժեղ խայտառակություն․ Հարություն Հարությունյանը չափազանց հպարտ է Էդգար Ղազարյանի դեմ «գործ տված» անձով
11:00 Երկու քույր են, երկուսն էլ մի բոյի
23:12 Ալիևը նամակ է գրել Թրամփին, պատմել է Հայաստանի հետ խաղաղության մասին
12:20 Հայաստանը նորից հարություն կառնի միայն այն ժամանակ, երբ մենք հաղթենք մեր ներսի ստրուկին. Շարմազանով
17:52 Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների
11:52 Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատի մարզում. կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են նաև կրակոցներ
12:27 Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, 2 ամսով կալանավորվեց
11:17 Հյուսիսային Կորեան մտադիր է մինչև 50 հազար զինծառայող ուղարկել Ռուսաստան․ Զելենսկի
15:21 Ոստիկանները Էջմիածնում կանխել են անչափահասների կողմից նախապատրաստվող վրեժխնդրություն
13:13 Մեսսին ընտանիքի հետ Ռոսարիոյում է. հայտնի են Խորխե Մեսսիի հուղարկավորության մանրամասները