copy image url
Ներքին 3 տարի առաջ - 14:41 01-07-2023

Էդգար Ղազարյանի ծեծի հետևում Գագիկ Ծառուկյա՞նն է կանգնած

ՀՀ քննչական կոմիտեի օրերս հրապարակել էր հանրային, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանին իր տան բակում ծեծի ենթարկելու կադրերը։

Հատկանշական է, որ թեև անգամ յութուբն է ծեծի տեսարանը դաժան համարել ու որոշ ժամանակով արգելափակել ինչպես Քննչական կոմիտեի յութուբյան ալիքը, այնպես էլ տեսանյութը վերահրապարակած մի շարք լրատվամիջոցների յութուբյան ալիքներ, սակայն Քննչական կոմիտեն այդ տեսարանը որակել էր «առողջությանը թեթև վնասի պատճառում»։

Դեպքը տեղի էր ունեցել նախորդ տարի՝ հոկտեմբերի 18-ին։ Դեպքից 8 ամիս անց միայն Քննչական կոմիտեն բացահայտել էր Ղազարյանի ծեծի ենթարկողների ինքնությունը, նրանք Առինջ գյուղի՝ 48, 37 և 31 տարեկան բնակիչներ են:

Էդգար Ղազարյանը պնդում է, որ երիտասարդներից որևէ մեկին չի ճանաչում և կասկածներ է հայտնել, որ իրեն ծեծի ենթարկելը կապ ունի իր հանրային գործունեության հետ։

Oragir.News-ի տեղեկություններով՝ այս միջադեպի ետևում՝ Գագիկ Ծառուկյանն է կանգնած, հենց նրա հանձնարարականով են հանրային գործչին դաժանաբար ծեծի ենթարկել։

Ամենից շատ դիտված

15:00 Ուժեղ խայտառակություն․ Հարություն Հարությունյանը չափազանց հպարտ է Էդգար Ղազարյանի դեմ «գործ տված» անձով
11:00 Երկու քույր են, երկուսն էլ մի բոյի
23:12 Ալիևը նամակ է գրել Թրամփին, պատմել է Հայաստանի հետ խաղաղության մասին
12:20 Հայաստանը նորից հարություն կառնի միայն այն ժամանակ, երբ մենք հաղթենք մեր ներսի ստրուկին. Շարմազանով
17:52 Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների
11:52 Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատի մարզում. կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են նաև կրակոցներ
12:27 Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, 2 ամսով կալանավորվեց
11:17 Հյուսիսային Կորեան մտադիր է մինչև 50 հազար զինծառայող ուղարկել Ռուսաստան․ Զելենսկի
15:21 Ոստիկանները Էջմիածնում կանխել են անչափահասների կողմից նախապատրաստվող վրեժխնդրություն
13:13 Մեսսին ընտանիքի հետ Ռոսարիոյում է. հայտնի են Խորխե Մեսսիի հուղարկավորության մանրամասները