copy image url
Ներքին 3 տարի առաջ - 13:27 01-07-2023

Ապշեցուցիչ է այս մարդու իրավիճակային անադեկվատությունը. պետության փլուզումը հենց այսպիսին է լինում. Վահե Հովհաննիսյան

Ապշեցուցիչ է այս մարդու իրավիճակային անադեկվատությունը. իր պաշտոնավարման ընթացքում, իր սխալների հետևանքով 120 հազար հայ հայտնվել է շրջափակման մեջ, նրանց սպառնում է, իր իսկ խոսքերով, «էթնիկ զտման, ցեղասպանության վտանգ», իսկ ինքը այսօր խոսում է «երկրի պատմության մեջ մի աննախադեպ իրադարձության» մասին. նվազագույն կենսաթոշակը դարձել է 36 հազար դրամ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:

«Նույնիսկ իմաստը չես տեսնում հարցնելու՝ գնաճը տեսե՞լ ես, խանութ մտե՞լ ես, հասկանո՞ւմ ես, որ այսօրվա 36 հազարի գնողունակությունը կարող է ավելի քիչ լինել, քան նախորդ տարիների, ասենք, 30 հազարը։

Անիմաստ է, որովհետև կա շատ ավելի լուրջ խնդիր. իր պահվածքով նա ողջ պետական համակարգն է սարքում անադեկվատ, որևէ ռիսկի, որևէ մարտահրավերի դիմակայելու անընդունակ։ Այն, որ ՀՀ պետական պաշտոնյաները վախենում են պատասխանել արցախցի պաշտոնյաների զանգերին, հենց այդ անադեկվատության ապացույցն է. խոսեն, որ ի՞նչ ասեն, ո´չ լիազորություն ունեն ինքնուրույն որոշում կայացնելու, ոչ՝ ունակություն որևէ լուրջ, ռացիոնալ քայլի։ Ադրբեջանական պրոպագանդան քարոզում է «նոր հատուկ ռազմական օպերացիայի» անհրաժեշտությունը՝ «Ղարաբաղը մաքրելու հայկական ուժերից»։ Կա՞ բան, որ անում է պաշտոնական Երևանը՝ սա կանխելու համար։ Կա՞ ծրագիր, կա՞ աշխատանք ռուսական կողմի հետ։

Պետության փլուզումը հենց այսպիսին է լինում։ Պետական ինստիտուտները դադարում են իրավիճակին համահունչ լինել։ Կարող են դեռ իներցիայով կառավարության կամ ԱԺ նիստեր անել, իրար ասել ՄԵԾԱՐԳՈ ու իբր հարցեր քննարկել, բայց սա ուղղակի իներցիա է, որովհետև ընթացքը տանում է պետականության փլուզմանը։

Այս ընթացքը կանգնեցնելու համար նոր լուրջ քաղաքական, հանրային ընդդիմադիր ձևաչափեր են պետք։ Լիքը լուրջ գործիչներ, դեմքեր ունենք՝ բոլոր սերունդներից, բայց չենք կարողանում նիկոլական ինստիտուցիոնալ անլրջությանը սոլիդ այլընտրանք ստեղծել, ու մեր քաղաքական ֆորմատը մնացել է ԱԺ-ում մայկա-տռուսիկի բանավեճի փիլիսոփայական մակարդակում»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր