Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 20:52 30-06-2023

Սյունիքում արևային ֆոտովոլտային կայան է տեղադրվում․ Մանե Թանդիլյան

Սյունիքում հանրապետական նշանակության ավտոճանապարհի լուսավորության սնուցման նպատակով արևային ֆոտովոլտային կայան է տեղադրվում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել ու կից տեսանյութ է հրապարակել «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Երևանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը։

«Սա մեկն է այն վեց կայաններից, որոնք ևս առաջիկայում գործարկվելու են և լինելու Տաթև համայնքի տարբեր բնակավայրերի կարևոր ենթակառուցվածքների էներգիայի աղբյուրը։

Այսպիսի կայանի առավելությունները հստակ են։ Փաստացի, այս լուծումը համայնքի համար էական գումարների տնտեսում կապահովի, համայնքը կունենա մատչելի ու հասանելի էներգիա, կլուծվեն մի շարք կառույցների ջեռուցման, տաք ջրի և լուսավորության խնդիրները։

Էներգիայի ստացման այլընտրանքային այս միջոցի առաջարկն ու նախաձեռնությունը Տաթև համայքնի ղեկավարի տեղակալ, «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Մարատ Գերասիմյանինն է։

Հպարտությամբ եմ փաստում, որ մեր թիմում սրտացավ ու կոմպետենտ մարդիկ են, իրենց համայնքի նվիրյալներ, որոնք տիրապետում են խնդիրների գրագետ լուծման բանաձևերին։ Սա պարզ օրինակ է նրա, որ արդյունավետ կառավարման հիմքում են զարգացումը, դրական փոփոխություններն ու տեսանելի արդյունքները։

Այս ծրագիրը, ինչպես նաև հանրապետական նշանակության ավտոճանապարհի լուսավորության ծրագիրը իրականացվում է «Ապրելու» հիմնադրամի համաֆինանսավորմամբ»,- գրել է կուսակցության ղեկավարը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան