copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 13:30 30-06-2023

Զելենսկին չի մասնակցի ՆԱՏՕ-ի գագաթաժողովին, եթե դաշինքի անդամներն Ուկրաինային ՆԱՏՕ հրավիրելու քաջություն չցուցաբերեն

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկվան հայտարարել է, որ այդ երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին չի մասնակցի Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, քանի դեռ դաշինքին անդամակցելու մասին որոշում չի կայացվել։ Այս մասին տեղեկացնում է բրիտանական Reuters լրատվական գործակալությունը։

Ժովկվան շեշտել է՝ Զելենսկին չի մասնակցի գագաթաժողվին, եթե դաշինքի անդամ երկրների առաջնորդները «քաջություն» չցուցաբերեն։ «Ուկրաինան ցանկանում է ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացը սկսելու հրավեր ստանալ հաջորդ ամիս ռազմական դաշինքի գագաթնաժողովում, և նախագահ Վլադիմիր Զելենսկին չի մասնակցի,եթե առաջնորդները «քաջություն» չցուցաբերեն»,- ասել է նա:

Հաղորդվում է, որ պաշտոնական Կիևը ցանկանում է, որ նրանք դաշինքին անդամակցելու հրավեր ստանան հուլիսի 11-12-ը Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում։ «Խնդրում ենք սկսել ընթացակարգը»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել էր՝ ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը աջակցության ուժեղ ազդանշան կուղարկեն Ուկրաինային Վիլնյուսում կայանալիք դաշինքի գագաթնաժողովում։ Նա նաև ասել էր, որ ՆԱՏՕ-ն Վիլնյուսի գագաթնաժողովում կամրապնդի քաղաքական կապերը Կիևի հետ։ Ստոլտենբերգը նշել է, որ հանդիպման շրջանակում դաշնակիցները պայմանավորվելու են երկրին օգնության բազմամյա փաթեթի շուրջ։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին