copy image url
Ավելին 3 տարի առաջ - 11:05 29-06-2023

Գտնվել են «Տիտան» սուզանավի զոհերի մարմինները


«Ենթադրյալ մարդկային մնացորդներ» են գտնվել այն տեղում, որտեղից հանվել են «Տիտանի» մնացորդները, որը խորտակվել էր հունիսի 18-ին «Տիտանիկի» մոտ կատարած արշավանքի ժամանակ, տեղեկացրել է CNN-ը՝ հղում կատարելով ԱՄՆ ափային պահպանության ծառայությանը։

Մնացորդները գտնվել են սուզանավում, հունիսի 28-ին դրանք տեղափոխվել են կանադական Սենթ Ջոնս քաղաքի նավահանգիստ։ Ծովային աշխատանքներն ավարտված են։ Տեղեկացվել է, որ ափ են հանվել սուզանավի քթամասը, նրա կմախքի մի մասը և պոչամասը։

Հիշեցնենք, որ «Տիտան» սուզանավը պայթել էր Տիտանիկի խորտակված վայրից 487 մետր հեռավորության վրա։ Հունիսի 22-ին, փրկարարները հայտնաբերել են բատիսկաֆի բեկորները։

Բատիսկաֆի հետ կապը կորել է սուզվելուց մոտ 1 ժամ 45 րոպե անց: Երկուշաբթի օրը OceanGate Expeditions-ը հաստատեց իր սուզանավերի անհետացումը, որը նախատեսված էր զբոսաշրջիկներին Տիտանիկի խորտակման վայր հասցնելու համար:

Սուզանավում հինգ հոգի էին՝ ընկերության գլխավոր տնօրեն Սթոկտոն Ռաշը, բրիտանացի գործարար Հեմիշ Հարդինգը, պակիստանցի գործարար Շահզադա Դավուդը, նրա 19-ամյա որդին՝ Սուլեյմանը, ինչպես նաեւ հետազոտող Փոլ-Անրի Նարգեոլեն։

ԱՄՆ ափային պահպանությունն ավելի ուշ տեղեկացրել էր, որ գտնվել են հինգ խոշոր բեկորներ, որոնք նույնականացվել են որպես սուզանավի մասեր։ Հունիսի 23-ին հայտնի է դարձել, որ սուզանավի կործանման պատճառը իմպլոզիան է եղել՝ սուզանավի կմախքի վնասվելը ջրի ճնշման տակ։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել