Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:11 28-06-2023

ՓԾ տնօրենի տեղակալը ստուգայց է կատարել Սյունիքի մարզային փրկարարական վարչությունում

Հունիսի 27-ին ՓԾ տնօրենի տեղակալ, փրկարարական ծառայության գնդապետ Եգոր Կարապետյանն այցելել է Սյունիքի մարզային փրկարարական վարչություն և ենթակա ստորաբաժանումներ։

Տնօրենի տեղակալը եղել է Կապանի, Սիսիանի, Գորիսի, Քաջարանի, Մեղրու հրշեջ-փրկարարական ջոկատներում և Ագարակի հենակետում, ինչպես նաև այցելել Շուռնուխի հենակետ՝ տեղում ծանոթացել աշխատանքային պայմաններին։

Ե․ Կարապետյանը բոլոր ստորաբաժանումներում անցկացրել է շարային սուգատես, ծանոթացել շենքային և գույքային պայմաններին, առկա ռեսուրսներին, ստուգել տեխնիկայի, գույք-սարքավորումների տեխնիկական վիճակը, անձնակազմի փաստաթղթերը, հանդերձանքի կրման կանոնների պահպանումը։

Մարզային փրկարարական վարչությունում տնօրենի տեղակալը սպայակազմի հետ անցկացրել է խորհրդակցություն։ Ներկայացվել են առկա խնդիրները, տրվել են մի շարք հանձնարարականներ և ցուցումներ՝ ծառայությունն արդյունավետ կազմակերպելու ուղղությամբ։

Տնօրենի տեղակալը շրջել է նաև մարզային փրկարարական վարչության տարածքում, հետևել ճգնաժամային կառավարման կենտրոնի ընթացիկ աշխատանքներին, զրուցել անձնակազմի հետ։

Ավարտին Ե․ Կարապետյանը նշել է, որ պարբերաբար իրականացվող ստուգայցերը նպատակ ունեն վեր հանել առկա խնդիրները և արդյունավետորեն գտնել վերջիններիս լուծումները։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով