copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 20:30 27-06-2023

Շվեդիան բավարարել է Թուրքիայի առաջադրած բոլոր պահանջները․ Շվեդիայի ԱԳ նախարար

Շվեդիայի արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլստրյոմը հայտարարել է, որ Շվեդիան կատարել է ՆԱՏՕ-ին անդամակցելու համար Թուրքիայի առաջադրած բոլոր պահանջները։ Ինչպես տեղեկացնում է բրիտանական Reuters լրատվական գործակալությունը, այս մասին Բիլստրյոմն ասել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ջեյմս Քլևերլիի հետ մամուլի ասուլիսում։

Բիլստրյոմը շեշտել է, որ «Ահաբեկչության մասին» նոր օրենքի ներդրմամբ Շվեդիան բավարարել է դաշինքին միանալու վերջնական պահանջները, որոնք ամրագրված են Ֆինլանդիայի, Շվեդիայի և Թուրքիայի միջև եռակողմ համաձայնագրով։

«Վերջերս Շվեդիայում ուժի մեջ է մտել նոր օրենսդրություն, որն անօրինական է դարձնում ցանկացած մասնակցություն ահաբեկչական կազմակերպությանը։ Այսպիսով, մենք կատարում ենք մեր համաձայնագրի վերջին մասը»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ Թուրքիան և վերջինիս դաշնակից Հունգարիան մինչև այժմ չեն հաստատել Շվեդիայի անդամակցության հայտը։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, քանի դեռ Ստոկհոլմը «շարունակում է թույլ տալ Թուրքիայում ահաբեկչական խմբավորումների ճյուղերն ազատորեն շրջեն Շվեդիայում՝ Ստոկհոլմի փողոցներում, մենք չենք կարող բարեհաճորեն նայել Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությանը»:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող