Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 16:32 26-06-2023

Սրբավայրը քանդելու իրավունք ո՞վ ունի, սա «Եռաբլուր»-ի մի մասնիկն է

Բեկը 1988 թվականից երբ տնօրինել, տիրապետել է, դուք որտե՞ղ էիք որպես սեփականատեր։ Այս մասին այսօր «X զորամասի» քանդումից դժգոհ քաղաքացիները հարց ուղղեցին տարածքի սեփականատեր Մելիք Հակոբյանին։ Վերջինս էլ նշեց, որ երբ գնել են հողը, տարածքում ոչինչ չի եղել։

«X զորամասի» հիմնադիր Բեկը նշեց, որ 1990 թվականից են տվել, տղաներով այդտեղ են երդում տվել ու գնացել մարտադաշտ, բայց 2010 թվականից են տվել իրեն։ Հակոբյանն էլ նշեց, որ 2010 թվականին Բեկին զգուշացրել են, որ տարածքը սեփական է, զգուշացումները, սակայն, արվել են միայն բանավոր։

Մահապարտների կանանց խորհրդի նախագահ Հայկուհի Մարգարյանն էլ նշեց, որ հողը պապանվել է այդ տղաների շնորհիվ․ «Խիղճ ասվածը մեռած ա՞, էսքան տեղից ի՞նչ եք ուզում, հատկացրեք էս տղաներին․․․ Սրբավայրը քանդելու իրավունք ո՞վ ունի, սա «Եռաբլուր»-ի մի մասնիկն է»։

Զոհված զինծառայողներից մեկի ծնողն էլ նշեց, որ սա իրենց որդիների տունն է․ «Տարվա մեջ 4-5 անգամ գալիս եմ, սիրտս հանգստանում է, գնում եմ»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։



Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ

Ձեզ գուցե հետաքրքրի