Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 20:44 24-06-2023

Երկրի վիճակին համապատասխան եղանակ է. հարցում

Չնայած նրան, որ այսօր արդեն հունիսի 24-ն է, սակայն դեռ դրսում կարելի է հանդիպել տաք հագուստով մարդկանց, քանի որ այս ամառը նախորդ տարիներից տարբերվում է բավականին ցածր ջերմաստիճանով։

Այս տարի ինչպես մարզերում, այնպես էլ Երևանում եղել են տեղումներ՝ կարկուտի և ջրհեղեղների տեսքով։

Oragir.News-ն անցորդներից հարցրեց՝ նման ցուրտ ամառ հիշո՞ւմ են, ինչո՞ւ է այսպես։

Քաղաքացիներից ոմանք ասացին, որ իսկապես այս տարի շատ ցուրտ ամառ է, մի մասն էլ ուրախությամբ նշում էին, որ ուրախ են, այսպես հով է։

«Երկրի վիճակին համապատասխան եղանակ է»,- ասաց քաղաքացիներից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված