copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 11:48 24-06-2023

Դոնի Ռոստովում իրավիճակը մնում է բարդ. Պուտին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Դոնի Ռոստովում իրավիճակը մնում է բարդ: Ինչպես տեղեկացնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը այս մասին Պուտինն ասել է ազգին ուղղված իր ուղերձում:

«Զինված ուժերը եւ այլ պետական մարմինները ստացել են անհրաժեշտ հրամանները, հակաահաբեկչական բնույթի լրացուցիչ միջոցներ են մտցվում Մոսկվայում, Մոսկվայի մարզում, մի շարք այլ տարածաշրջաններում։ Կձեռնարկվեն նաեւ վճռական գործողություններ Դոնի Ռոստովում իրավիճակը կայունացնելու համար։ Այն մնում է բարդ, փաստացի խափանված է քաղաքացիական եւ զինվորական կառավարման մարմինների աշխատանքը։

Որպես Ռուսաստանի նախագահ եւ Գերագույն գլխավոր հրամանատար, որպես Ռուսաստանի քաղաքացի կանեմ ամեն ինչ, որպեսզի պահպանեմ երկիրը, պաշտպանեմ սահմանադրական կարգը, քաղաքացիների կյանքը, անվտանգությունը եւ ազատությունը։

Նա, ով կազմակերպել եւ պատրաստել է զինվորական խռովությունը, ով զենք է բարձրացրել մարտական ընկերների դեմ՝ դավաճանել է Ռուսաստանին։ Եվ պատասխան կտա դրա համար։ Իսկ նրանց, որոնց փորձում են ներքաշել այդ հանցագործության մեջ, կոչ եմ անում ճակատագրական եւ ողբերգական, անկրկնելի սխալ չգործել, անել միակ ճիշտ ընտրությունը՝ դադարեցնել մասնակցությունը հանցավոր գործողություններին»,- նշել է նա։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում