copy image url
Ներքին 3 տարի առաջ - 09:44 24-06-2023

Վիգեն Խաչատրյանը դրական մարդ էր, դրական ապրելակերպով ու էներգետիկայով․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր մենք վերջին հրաժեշտն ենք տալիս Ազգային ժողովի պատգամավոր Վիգեն Խաչատրյանին:

Խաչատրյանը արդեն երրորդ անգամ էր խորհրդարանում. Նա եղել է թե՛ Գերագույն խորհրդի եւ թե՛ առաջին գումարման Ազգային ժողովի պատգամավոր: Զբաղեցրել է նաեւ Լոռու մարզպետի, Երեւանի քաղաքապետի տեղակալի պաշտոնները, գործադիր կարգավիճակում դրսեւորվելով որպես արդյունավետ վարչարար:

Բայց իհարկե, նրան ամենաշատ հետաքրքրող ոլորտը հենց քաղաքականն էր ու քաղաքականությունը, առաջին հերթին քաղաքականության բովանդակության ձեւավորման եւ դրա իրագործման մեխանիզմները, որովհետեւ Վիգեն Խաչատրյանը լավ էր հասկանում, որ առանց տեսության ցանկացած պրակտիկա տձեւ է ստացվում ու դեֆորմացված:

Վիգեն Խաչատրյանի հետ առնչվել եմ որպես լրագրող, ապա որպես քաղաքական գործընկեր՝ ընդդիմադիր քաղաքական գործունեության մեջ, ապա նաեւ որպես թիմակից, երբ նա 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելու համաձայնություն տվեց, չլինելով կուսակցության անդամ:

Նա մեր քաղաքական թիմին միացավ դժվարագույն պահին եւ նրա ներկայությունը զգալի էր, նկատելի ու կարեւոր: Եւ խորհրդարանական գործունեության մեջ նա այնպիսին էր, ինչպես սովորաբար: Չվախենալ ձեւակերպել եւ բարձրաձայնել ամենաբարդ հարցերը, եւ աջակցել այդ բարդ հարցերի նույնքան բարդ պատասխանները գտնելիս, միեւնույն ժամանակ մնալով կոռեկտ ու քաղաքավարի. դա էր նրա գործելակերպը:

Լինելով մեր քաղաքական թիմի ամենատարիքով անդամը, նա ժամանակակից էր ու առաջադեմ, որովհետեւ քաղաքականության մեջ միտքն էր համարում ամենակարեւորը, իրավացիորեն փորձելով հասնել այն գիտակցության ինստիտուցիոնալ արմատավորմանը, որ տեսությունները պիտի դառնան պրակտիկայի ձեւավորման կառուցակարգ ու բանաձեւ:

Վիգեն Խաչատրյանը դրական մարդ էր, դրական ապրելակերպով ու էներգետիկայով: Սիրում էր ձկնորսություն, իր աշխատանքը, իր ընկերներին, իր ընտանիքը, իր ժողովրդին, իր պետությունը»:

Ամենից շատ դիտված

14:33 Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան
19:47 Ես ձեր օգնության կարիքն ունեմ. Աննա Հակոբյանը խնդրանքով է դիմել կայացած և համարձակ կանանց
12:18 Անդունդի վերջում լույս կա. մենք հասանք այդ լույսին. պատերազմում որդուն կորցրած ծնողները զույգ տղա են ունեցել
16:42 Ավանում և Դավթաշենում փողոցային առևտրով զբաղվողներից առգրավվել է ավելի քան 6 տոննա միրգ ու բանջարեղեն
10:00 Ուրիշի գործն ամենալավ քոփի անողը դուք եք. Կամոն՝ Պուշկին փողոցի «իբր պատահական» կեղծ հոլովակների ու իրեն նմանակողների մասին
17:50 Երևանում փրկարարները լոգարանում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմինը
23:50 Առաջինը ձեզ պիտի կարգի հրավիրեն․ Արման Պետրոսյան
09:38 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
19:12 Սա հանցավոր լռելյայն համաձայնություն է. հրամանատարները պետք է նույն խստությամբ դատվեն, ինչ հանցանք գործած զինվորները
22:45 Իշխանության թիկունքն ու սեփական բիզնեսը․ ինչպե՞ս ՔՊ-ի իրավաբանը սեփական բիզնես հիմնեց