copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 17:00 23-06-2023

Միջազգային հանրությունն արդեն ճանաչում է Ղարաբաղը որպես «Ադրբեջանի անքակտելի մաս». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի հետ երկարաժամկետ խաղաղության հասնելու համար Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, պետք է բացվի այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը, և հայկական զորքերը դուրս պետք է բերվեն Ղարաբաղից»։

Ինչպես փոխանցում է ադրբեջանական АPA լրատվական գործակալությունը, այս մասին Ալիևն ասել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության զորամասերից մեկին Մարտական դրոշ հանձնելու արարողության ժամանակ։

Ադրբեջանի նախագահը հիշեցրել է, որ Հայաստանը նախորդ տարվա հոկտեմբերին պաշտոնապես ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իսկ նախորդ ամիս անգամ նշել է այդ տարածքի պարամետրերը։ Նրա խոսքով՝ այդ հայտարարությունները պետք է նաև արձանագրվեն թղթի վրա, և Հայաստանը ստորագրի դրանք։ «Միայն այդ դեպքում Հարավային Կովկասում կարող է երկարաժամկետ խաղաղություն տիրել»,- ասել է նա։

Ալիևը կարևորել է նաև ի այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի բացումը և Ղարաբաղից հայկական զորքերի դուրսբերումը»։ Նա նաև նշել է, որ ռազմավարական բարձունքներում գտնվելը Ադրբեջանի համար ռազմավարական գերազանցություն է ապահովում։

Վերջինս նշել է նաև, որ հետպատերազմական շրջանում «իրենք ստիպված են եղել մի քանի անգամ իրենց ուժը ցույց տալ հայկական կողմին»։ «Մենք նրանց ուղերձ ենք փոխանցել, որ եթե նրանք իրենց լավ չպահեն, չհարգեն իրենց ստորագրությունը, ապա արդյունքը նրանց համար ցավալի կլինի»,- հոխորտացել է նա։

Ադրբեջանի ղեկավարը հավելել է, որ իր երկիրը նախընտրում է խնդրի լուծման խաղաղ ճանապարհը և չի շտապում դիմել ուժային մեթոդների։

«Ուստի մենք դեռևս մեզ զուսպ ենք պահում։ Մենք երբեք շտապողականություն չենք ցուցաբերել, դրա անհրաժեշտությունը չկա։ Այսօր ուժն էլ է մեր կողմում, ժամանակն էլ ամրապնդում է մեր դիրքերը, և միջազգային իրավունքն է մեր կողմում։ Միջազգային հանրությունն արդեն միանշանակ ճանաչում է Ղարաբաղն Ադրբեջանի անքակտելի մաս։ Մենք կարող ենք սպասել։ Մի անգամ էլ եմ ասում, մենք չենք շտապում»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը