Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 17:35 23-06-2023

Կարեն Անդրեասյանը թույլ չի տալիս ներկայացնել իրեն բացարկ հայտնելու հիմքերը

Կարեն Անդրեասյանը թույլ չի տալիս Դավիթ Հարությունյանին ներկայացնել այն փաստերը, որոնց հիման վրա բացարկ է ներկայացվում իրեն։ Անդրեասյանը սահմանում է ժամկետ՝ 5-10 րոպե և երբ լրանում է այդ ժամանակը՝ նա ընդհատում է փաստաբաններին և թույլ չի տալիս շարունակել։

Փաստաբան Երեմ Սարգսյանի խոսքերով՝ իրենք մեղավոր չեն, որ այդ խախտումները համատարած են և մենք կետ առ կետ անդրադառնում ենք դրանց։

«Սա նշանակում է, որ ինքը չի ուզում լսել կարծիքերը։ Եթե նա պարոն Հարությունյանին թույլ չի տալիս ներկայացնել կարծիքները՝ սա նշանակում է, որ ի սկզբանե արդեն որոշումը կա և ինչ էլ որ լինի՝ որոշումը կայացվելու է։ Դրա համար մենք կարծում ենք, որ մեր ներկայացված բացարկները հիմնավոր են, թեև դրանք հերթով մերժվում են»։

Հիշեցնենք, որ երեկ Հարությունյանի փաստաբանական թիմը բացարկ էր ներկայացրել Անդրեասյանին, որն այսօր առավոտյան մերժվել էր։ Դրանից հետո փաստաբանները ևս մեկ անգամ են Անդրեասյանին բացարկ ներկայացրել՝ արդեն այն հիմքով, որ վերջինս կանխակալ վերաբերմունք ունի Հարությունյանի նկատմամբ և նիստի ընթացքում մի քանի անգամ շեշտել է, որ Հարությունյանը անհարգալից վերաբերմունք է դրսևորել ԲԴԽ-ի հանդեպ։

Հիշեցնենք, որ այսօր ԲԴԽ-ն շարունակում է քննել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը, որը հարուցվել էր ապրիլի 7-ին՝ Հարությունյանի հրապարակային տված հարցազրույցի հիմքով։

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել