copy image url
Ներքին 3 տարի առաջ - 16:45 23-06-2023

Ինձ մոտ մտահոգություն չէ, ջղայնություն է․ որ փաստաբաններն են միանալու գործադուլին

Հունիսի 26-ին փաստաբանների մեկօրյա գործադուլին միանալու են երկրի 1000-ից ավելի փաստաբաններ։ Այս մասին Oragir.News-ին հայտնեցին Փաստաբանների պալատից։

Փաստաբանների կողմից հայտարարված գործադուլին կմիանան նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը, Զինվորական դատախազի նախկին տեղակալ Հովհաննես Քոչարյանը։

Oragir.News-ի հետ զրույցում Ալեքսանդր Սիրունյանն ասաց, որ ոչ միայն միանում է փաստաբանների հնչեցրած հայտարարություններին, այլ նաև 100 տոկոսով կիսում է մտահոգությունները․

«Ինձ մոտ արդեն պարզապես մտահոգություն չի, այլ ջղայնություն է»։

Հովհաննես Քոչարյանն ասաց, որ դեռ որոշում չի կայացրել․ «Դեռ գրասենյակի գործընկերներիս հետ պետք է խոսեմ, նոր վերջնական որոշում կայացնեմ, բայց փաստաբանների հայտարարություններին միացել եմ, և բոլոր մտահոգությունները, որ արտահայտել է Փաստաբանների պալատը՝ կիսում եմ»։

Փաստաբանների գործադուլին միանալ-չմիանալու մեր հարցն անպատասխան թողեց «Մարտի 1»-ի գործով փաստաբաններից Տիգրան Եգորյանը։ Նա ասաց, որ քննչական գործողությունների է մասնակցում և այո կամ ոչ պատասխան ենթադրող հարցին անգամ չի կարող պատասխանել։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին