copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 17:15 22-06-2023

Մենք ոչնչացնում ենք թշնամուն հարավում. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական զինված ուժերն առաջ են շարժվում երկրի հարավում։ Այս մասին Զելենսկին ասել է երկրի բնակչությանն ուղղված իր ամենօրյա տեսաուղերձում։

Զելենսկին հայտնել է, որ ռազմաճակատի երկայնքով մարտերը շարունակվում են։

«Մենք ոչնչացնում ենք թշնամուն հարավում: Մենք ոչնչացնում ենք թշնամուն Դոնեցկի շրջանում: Կուպյանսկի ուղղությամբ, անկախ նրանից, թե ինչ են ծրագրում ռուս ահաբեկիչները, մենք կհաղթենք թշնամուն»,- ասել է նա։

Ուկարինայի նախագահը նշել է նաև, որ ուկրաինացիները հաստատակամորեն պաշտպանում են իրենց դիրքերը արևելյան ուղղությամբ։

Հիշեցնենք, որ նախօրեին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ներկայումս առաջնագծում որոշակի անդորր է, քանի որ ուկրաինական զորքերն անձնակազմի և տեխնիկայի լուրջ կորուստներ են կրել։

Ամենից շատ դիտված

17:47 Հայր և որդի Օլամաեինները Ծառուկյանի հասցեին հնչեցրել են անհիմն մեղադրանքներ, որոնց նպատակը ֆինանսական պարքը չվերադարձնելն է. Էմին Խաչատրյան
18:35 Ողբերգական դեպք Գյումրիում. 12-ամյա տղան հեծանիվ քշելիս մահացել է
14:00 Ի՞նչ է ակնկալում Փաշինյանը Ծառուկյանից, ո՞րն է փրկագինը
12:41 Կտրուկ վատացել է Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը․ Հրապարակ
13:09 Բանտում թե ազատության մեջ՝ Ծառուկյանը միևնույն է շատ ավելի մեծ հարգանք է վայելելու, քան նրանք, ովքեր փորձում են արժեզրկել նրան․ Արա Աբրահամյան
10:00 Աննա Հակոբյանի «նամակը» Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին
13:39 Դերասանուհի Սիլվի Բարկովան երեխա է որդեգրել
23:47 Պարագվայի Սենատը բանաձև է ընդունել Մբապեի շուրջ ստեղծված սկանդալի վերաբերյալ
22:58 Քաղաքական կին գործչին դատավորը զրկել է անգամ սեփական երեխային տեսնելու հնարավորությունից
14:47 Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակն այս պահին արդեն լավ է․ Իվետա Տոնոյան