copy image url
Սպորտ 3 տարի առաջ - 19:07 21-06-2023

7 ոսկե, 5 արծաթե և 9 բրոնզե մեդալ՝ հաշմանդամային բազկամարտի Եվրոպայի առաջնությունից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ


Հայ բազկամարտիկները մրցել են ձախ և աջ ձեռքերով՝ նվաճելով 7 ոսկե, 5 արծաթե և 9 բրոնզե մեդալ: Առաջնությանը 31 երկրի մարզիկներ են մասնակցել: Եվրոպայի չեմպիոններ են հռչակվել Սարգիս Ստեփանյանը, Սարգիս Հարությունյանը, Նաիրա Մեսրոպյանը, Սարգիս Խաչատրյանը և Գուրգեն Անտոնյանը: Սարգիս Հարությունյանն ու Նաիրա Մեսրոպյանը ոսկե մեդալներ են նվաճել թե՛ աջ, թե՛ ձախ ձեռքի մրցումներում: Արծաթե մեդալներին արժանացել են Սերոբ Հովհաննիսյանը,Գուրգեն Անտոնյանը, Սերոբ Աբրահամյանը, Արմեն Ենոքյանը և Հայկ Ստեփանյանը: Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալները նվաճել են Հովհաննես Ավանեսյանը, Վալտեր Հարությունյանը (աջ և ձախ ձեռքով), Ենոք Անտոնյանը, Սարգիս Գաբրիելյանը,Շահեն Բաբայանը, Սերոբ Հովհաննիսյանը, Ատոմ Ենոքյանը, Սարգիս Խաչատրյանը:

Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Ստեփանյանի խոսքով՝ թիմային արդյունքները գոհացնող են. «Ընդհանուր առմամբ գոհ եմ տղաների ելույթներից: Կային մարզիկներ, որ ավելիին էին պատրաստ, բայց ընդհանուր առմամբ 21 մեդալը գոհացնող է: Ինչ վերաբերում է իմ ելույթներին, ապա վերջին շրջանում բազկամարտի մրցումների չեմ մասնակցում, բայց լավ մարզավիճակում էի ու սպասում էի, որ հաջող արդյունքներ կգրանցեմ»: Ի դեպ, Ստեփանյանը վերջերս դարձել է պարաաթլետիկայի միջազգային մրցաշարի (գնդի հրում և սկավառակի նետում) չեմպիոն։

Մրցաշարը, որին մասնակցել է 15 երկրի 163 մարզիկ, անցկացվել է Չեխիայում։ Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի ներկայացուցիչները նախապատրաստվում են հաշմանդամային բազկամարտի աշխարհի առաջնությանը, որը կմեկնարկի օգոստոսի վերջին Ղազախստանում:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում