Ուղիղ եթեր
copy image url
Սպորտ Միտք 3 տարի առաջ - 18:04 21-06-2023

Նոր հարցեր պատասխաններ չտվող ՀՖՖ պաշտոնյաներին․ Հովհաննես Պողոսյանի դիտարկումները

«Արարատի» նախկին անվանի ֆուտբոլիստ Հովհաննես Պողոսյանը Oragir.News-ի հետ զրույցում անդրադարձել է ՀՖՖ նախագահի խորհրդական Ռուբեն Նազարեթյանի և ԲԿՄԱ-ի տնօրեն Գագիկ Աղբալյանի երկխոսությանը, որի մասին Oragir.News-ը գրել էր։ Մանրամասն՝ այստեղ։

«Հայաստանի (Արցախը ներառյալ) ծայրաստիճան վատ վիճակում մեծագույն հպարտություն ու բերկրանք ապրեցինք մեր ազգային հավաքականի վերջին մրցելույթներից։ Հիրավի ուրախանալու շատ քիչ բան կա այս դժնդակ ժամանակներում, երբ երկրի որոշ շրջաններ օկուպացված են հայ ժողովրդի թշնամիների՝ իշխող դավաճանների բարեկամների կողմից, հումանիտար ճգնաժամն Արցախում հասել է իր գագաթնակետին՝ 120000 արցախահայեր սովի են մատնվել և այս ֆոնի վրա մեր տղաների փառահեղ հաղթանակները նոր շունչ տվեցին «թթվածնային քաղցի» ցպայմաններում գտնվող ժողովրդին։

Կուզենամ հարց ուղղել գերագույն գլխավոր դավաճանին ու նրա սատելիտներին. հիմա հասկացա՞ք, թե ինչ կապ ունեն արծիվն ու առյուծը մեր զինանշանի հետ։ Արծիվներն ու առյուծները պատերազմում էին հանուն մեր հայրենիքի, նրանք կանգնած են մեր թշնամուն դեմ հանդիման, նրանք դուրս են գալիս խաղադաշտ ու տարբեր մրցասպարեզներ և բարձր են պահում մեր երկրի ու ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը, ինչից զուրկ եք դուք, և այնքան զուրկ եք, որ ձեզանից ոմանք առիթը բաց չեն թողնում իրենց կաղկանձոցներով անհասցե թույն ու վիրավորանք տարածել։ Դրա փոխարեն շատ ավելի առաքինի կլիներ, որ ՀՖՖ ից որևէ պաշտոնատար անձ հայտարարեր, որ այս հաղթանակները նվիրում են աննկուն արցախահայերին։

Չէի ուզենա մեր տղաների փառահեղության բարձրակետին համապատասխանող ելույթները ստվերել նման ոչնչությունների վնգստոցներին անդրադառնալով, սակայն հասարակության մակաբույծներին միշտ պետք է իրենց տեղը ցույց տալ, չնայած այն բանին, որ նրանք միշտ լավ գտնում են իրենց տեղը իրենց, ժամանակների հետ փոփոխվող, «պապաների» հաստ աղիքում։

Ռուբեն Նազարեթյա՜ն, վերջին անգամ ե՞րբ ես տեսակցել Մանվել Գրիգորյանին, կամ այցելել նրա շիրիմին, միայն չասես, որ երբեք կապ չես ունեցել նրա հետ ու նրան քեզ «պապա» չես համարել։ Այնպիսի պաթոսով ու վստահությամբ ես հանդես գալիս, կարծես Սպերցյանին, Զելարայանին, Թիկնիզյանին, Ռանոսին, Հարությունյանին դու, կամ քո ոչնչություն շեֆերն են այդ մակարդակի ֆուտբոլիստ դարձրել։

Ինչ վերաբերում է Գագիկ Աղբալյան անուն ազգանունով ֆուտբոլում նորահայտ դեմքին, որի ամենագլխավոր կապը ֆուտբոլի հետ իջևանցի լինելն է, ընդամենը կհարցնեմ. Քեզ ո՞վ է խաբել, որ ֆուտբոլն այդքան պրիմիտիվ է և ամեն պատահական անցորդ, որն ընդամենը գիտի գնդակի երկրաչափական ձևը կարող է ֆուտբոլում պաշտոն զբաղեցնել։ Միայն չվկայակոչես բաշիբոզուկ շեֆերիդ, քանզի նրանք էլ են քո կարգավիճակում։

Վերջում կուզենայի ավելացնել, որ հիմա, առավել քան երբևէ մեզ անհրաժեշտ է միասնություն և համախմբում, ինչը կլինի մեր հետագա հաջողությունների գրավականը, ինչն անկասկած չի բխում իշխանությունների ու նրանց դրածոների շահերից»,- ասաց Պողոսյանը։

Ամենից շատ դիտված

11:31 Ծաղկունք գյուղում գայլերի հարձակման հետևանքով 250-ից ավելի գառներ, այդ թվում՝ մայրացու, ու ոչխարներ են սատկել
18:00 ՔՊ պատգամավորը Կոջոյան դպրոցից դուրս է եկել, բայց այնտեղ թողել է իր ամուսնուն
18:18 Ջավախքը թույլ չի տա վիրավորել իր զավակների հիշատակը. բաց նամակ Փաշինյանին
13:22 Մեզ պետք չի ՀԱՊԿ-ից հեռացումով սպառնալ. ուզում են հեռացնել՝ թող հեռացնեն. Փաշինյան
21:36 Ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին ու դիմել փախուստի, ապա նա վրաերթի է ենթարկվել «Lada»-ի կողմից․ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է
18:32 Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»
22:00 Ինչպես «Ուժեղ Հայաստանի» խորհրդատուն ու փորձագետը «ծախեց» ԵՊՀ–ն
11:38 Պարզվել է երեկ Կոտայքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով 4 մահացածների, վիրավորի և վարորդի ինքնությունը
20:36 Մենք ստիպված եղանք մեր իրավունքը նվաճել մարտի դաշտում. Ալիև
13:58 Գագիկ Ղազինյանը հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ ԵՊՀ-ի