Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 17:59 21-06-2023

Փաստերով ներկայացնում ենք, որ մեր էրեխեքն են, ԱԱԾ-ից ասում են բա որ չեն հաստատում, ի՞նչ անենք. անհետ կորածի ծնող

Հանդիպեցինք, ոչ թե Աբազյան Արմենի հետ, մեզ հետ հանդիպեց Սանամյան Դավիթը, ով պատասխանատու է, բայց մեզ խոստացան, որ մի քանի օրվա ընթացքում կհանդիպենք Աբազյանի հետ։ Այս մասին այսօր ԱԱԾ-ից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց անհետ կորած զինծառայող Վարդան Ասոյանի մայրը՝ տիկին Անահիտը։

Oragir.News-ի հարցին՝ գո՞հ են հանդիպումից, տիկին Անահիտն ասաց՝ չգիտի գոհ լինեն, թե ոչ. «Առհասարակ, ոչ մեկից էլ գոհ չենք։ Եթե գոհ լինեինք, հիմա մեր երեխեքը տանը կլինեին։ Իհարկե գոհ չենք»։

Մեր հարցին՝ 2.5 ժամ է տևել հանդիպումը Դավիթ Սանամյանի հետ, ի՞նչ է իրենց ներկայացվել, Անահիտ Ադոյանն ասաց. «Ոչ մի բան չասաց։ Լսեց, թե մենք ինչ ինֆորմացիա ունենք։ Մենք փաստերով ներկայացնում ենք, որ էս մեր էրեխեքն են, էս տեսանյութն ա, ասում է՝ դե ասում ենք, բա որ չեն հաստատում, ի՞նչ անենք»: Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում