Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 11:22 21-06-2023

Երևի ինչ-որ մի բան մեր էրեխեքը գիտեն, որ պետք չի հիմա տուն գան. անհետ կորածի ծնող

Մեզ խոստացան, որ լավ է լինելու, սպասենք մի փոքր, անընդհատ մեզ ասացին, որ լավ է լինելու։ Հույսներս չենք կտրում։ Այս մասին այսօր Oragir.News-ի հետ զրույցում ասաց անհետ կորած զինծառայողի մայրը՝ Անահիտ Ադոյանը։

«Մեր փաստերով եթե էդ օրը ինչ եղել, եղել է, մնացած բոլորին տարել են ողջ-առողջ, պարզապես չեն ուզում մեր էրեխեքը տուն գան, երևի ինչ-որ մի բան մեր էրեխեքը գիտեն, որ պետք չի հիմա տուն գան։ Մեր ակնկալիքն այն է, որ անհապաղ միջոցներ ջեռնարկեն, քանի որ մտածեցին՝ ամենաաղմկահարույցը քիմիկներն ու Խծաբերդն էր, քիմիկները լռեցին, չէ չենք լռել, պարզապես ոչ հրապարակավ ենք ամեն տեղ դիմել»,- ասաց նա՝ հավելելով, որ իրենց տված բոլոր հարցերը մնում են անպատասխան, որովհետև չգիտեն՝ ինչպես խաբեն իրենց։

«Մենք ոչ միայն տեսանյութերով ենք տեսել, մենք փաստացի տվյալներ ունենք։ Մինչև պատկան մարմինները կփորձեն վերադարձված գերիներին ինստրուկտաժ անել, ես մի քայլ առաջ բոլորին խոսեցրել եմ, ու իրենք փաստել են, որ մեր տղերքին հիմնականում բոլորին տարել են․․․ Վերադարձված գերին ասել է, որ իրենց թաքնված տեղից տեսել են, մոտ 35 հոգու ոնց տարան»,- ասաց նա։

Նշենք, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ Էջմիածնի քիմիկների զորամասից ռազմաճակատ մեկնած և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների ծնողներն այս պահին հավաքվել են Ազգային անվտանգության ծառայության շենքի դիմաց և հանդիպում են պահանջում ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում