copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 15:00 21-06-2023

Կիևը հիասթափված է, որ Իսրայելը մինչև այժմ հրաժարվում է ռազմական օգնություն տրամադրել

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հիասթափություն է հայտնել առ այն, որ Իսրայելը շարունակում է հրաժարվել Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելուց։ Այս մասին Երմակն ասել է Times of Israel պարբերականին տված հարցազրույցում։

Անդրեյ Երմակն ընդգծել է, որ Կիևը հույս ունի ձեռք բերել իսրայելական տեխնոլոգիաներ՝ «Ռուսաստանի կողմից օգտագործվող իրանական անօդաչու սարքերի դեմ պայքարելու համար»: Նրա խոսքով՝ ոչ ոք, բացի Իսրայելից, չի կարող սարքավորումներ տրամադրել իրանական անօդաչուների դեմ պայքարի համար։

Վերջինս միևնույն ժամանակ չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ տեխնոլոգիայի համար է Ուկրաինան դիմել Իսրայելին։ Ուկրաինացի պաշտոնյան նաև հիասթափություն է հայտնել, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն բացահայտ չի աջակցել Ուկրաինային։ «Ռուսաստանի և Իսրայելի թշնամի Իրանի միջև զենքի գործարքները պետք է դրդեն Իսրայելին միանալ պայքարին»,- հայտարարել է նա:

Երմակը միևնույն ժամանակ դժգոհել է, որ Նեթանյահուն մինչև այժմ Կիև չի այցելել։

«Մեր դիրքորոշումը 100 տոկոսով սկզբունքային է: Մենք երբեք չենք մոռանում այն ​​փաստը, որ մեր իսրայելցի ընկերներն ու եղբայրներն ունեն նույն թշնամին, ինչ մենք, չգիտեմ ինչու իսրայելցի քաղաքական գործիչները համաձայն չեն, ասել է Երմակը։ Ես չեմ կարող հասկանալ, թե ինչու մենք մինչ այժմ պատիվ ենք ունեցել Ուկրաինայում ողջունելու այդքան համաշխարհային առաջնորդների, բայց ոչ Իսրայելի վարչապետին»,- եզրափակել է նա:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից