Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 11:11 21-06-2023

Ասում են լավ կլինի, կգան. սուտ խոսքեր են մեզ հանգստացնելու համար. անհետ կորածի ծնող

Արդեն 2 տարի 8 ամիս է, որ մեր երեխաները անհետ կորած են, ու ոչ մեկին, ոչ մի կառույցի չի հետաքրքրում մեր էրեխեքի ճակատագիրը։ Այս մասին այսօր Oragir.News-ի հետ զրույցում ասաց անհետ կորած զինծառայող Հարություն Հակոբյանի մայրը՝ Հռիփսիմե Հակոբյանը։

«Դատերի ենք գնում, ամեն անգամ մի պատճառաբանությամբ հետաձգում են։ Էլ չգիտենք ինչ անենք։ Ստիպված դիմում ենք ԱԱԾ-ին տեսնենք մեր էրեխեքից ինչ կասեն... Ասում են լավ կլինի, կգան, բայց դրանք բոլորն էլ սուտ խոսքեր են մեզ հանգստացնելու, որ գնանք, էլի ժամանակ շահեն»։

Նշենք, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ Էջմիածնի քիմիկների զորամասից ռազմաճակատ մեկնած և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների ծնողներն այս պահին հավաքվել են Ազգային անվտանգության ծառայության շենքի դիմաց և հանդիպում են պահանջում ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում