copy image url
Ներքին 3 տարի առաջ - 12:54 20-06-2023

Խաչատուրյանը գերմանական տնտեսության Արեւելյան հանձնաժողովի գործարարների հետ քննարկել է ներդրումների աճը


Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Բեռլինում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը գերմանական տնտեսության Արեւելյան հանձնաժողովի գործարարների հետ խոսել է հայաստանյան տնտեսական կյանքի առանձնահատկությունների եւ ազատական տնտեսության հնարավորությունների մասին: Այս մասին տեղեկանում ենք նախագահի աշխատակազմից։

Նախագահն ընդգծել է, որ անձամբ շատ ուշադիր է, որպեսզի ներդրումային միջավայրը գրավիչ լինի բիզնեսի եւ ուղղակի ներդրումների իրականացման համար, այս կապակցությամբ Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է վերջին տարվա ընթացքում Հայաստանում արված ուղիղ ներդրումների զգալի աճին, ինչպես նաեւ գործարարների ներհոսքին՝ մի շարք երկրներից:

Հանրապետության նախագահը շեշտել է, որ արտասահմանյան ձեռներեցների եւ կազմակերպությունների հետաքրքրվածությունը Հայաստանում բիզնես գործունեությամբ զբաղվելու հարցում արդյունք է նաեւ երկրում գործարարության համար անհրաժեշտ գրավիչ միջավայրով եւ բյուրոկրատական հեշտացված մեխանիզմների ներդրման:

Հանդիպման ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է հարավկովկասյան տարածաշրջանում տիրող ընդհանուր իրավիճակին եւ վերջինիս ազդեցությանը տարածաշրջանի երկրների տնտեսական կյանքի վրա:

Անմիջական մթնոլորտում պատասխանելով ներկաների հարցերին, նախագահը մանրամասներ է ներկայացրել հայաստանյան էներգետիկ անվտանգության առանձնահատկությունների, ատոմակայանի շահագործման եւ էներգետիկ ռեսուրսների վերաբերյալ:

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանում հետաքրքրություններ ունեցող երկրների հետ Հայաստանի հարաբերություններում առկա խոչընդոտների եւ հնարավորությունների, ինչպես նաեւ մակրոտնտեսական նշանակության հաղորդակցության ուղիներում Հայաստանի ներգրավվածության վերաբերյալ:

Հանդիպման ավարտին Հանրապետության նախագահը հույս է հայտնել առաջիկայում կրկին հանդիպել գործարարներին՝ արդեն Հայաստանում եւ քննարկել առարկայական ծրագրեր, պատրաստակամություն հայտնելով հնարավորինս աջակցել նրանց ներդրումային նախաձեռնություններին:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում