copy image url
Միտք Ներքին 4 տարի առաջ - 14:01 29-06-2022

Տնտեսության մեջ մայիս ամսվա «ամենափոքր ու ամենատեսանելի աճը»

Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2022թ․-ի մայիս ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշի նախնական օպերատիվ տվյալները 2021թ․-ի նույն ժամանակամիջոցի համեմատությամբ։ Համաձայն պաշտոնական վիճակագրության՝ այս տարվա մայիսին ՏԱՑ-ը համադրելի գներով կազմել է 113․0%։ Տնտեսության ողնաշարը հանդիսացող արդյունաբերությունում, ինչպես, կարելի է նույնիսկ ասել, վերջին տարիներին, այս ամիս ևս արձանագրվել է աննշան՝ 2%-ոց աճ։ Գյուղատնտեսությունը ներկայացվում է եռամսյակը մեկ, այդ իսկ պատճառով էլ սրան վերաբերող տվյալներ չկան։

Շինարարությունում ավելի քան 18%-ոց աճ է արձանագրվել, փաստորեն հանրապետությունում անցած տարվա մայիսի համեմատությամբ համարյա թե շինարարական բում է՝ չնայած այն համգամանքին, որ վերջին ամիսներին, ավազից սկսած, երկաթեղենն ու մյուս շինարարական հումքը թանկացել են մի քանի հարյուր տոկոսով։ Առևտրի ծավալները նույնպես աճել են, բայց ավելի համեստ չափերի մեջ․ այստեղ արձանագրվել է 12․4%-ոց աճ։ Ծառայությունների ոլորտում, ինչպես վերջին մի քանի ամիսներին աճը գերազանցել է 30%-ի շեմը։

Չնայած Լարսի անցակետում, որտեղով իրականացվում է Հայաստանի արտաքին առևտրի շատ զգալի մասը, շաբաթներ ու ամիսներ տևող խցանումներին՝ այդուհանդերձ, արձանագրել ենք ամբողջ 45․5%-ոց աճ։ Ընդ որում, արտահանումն ընթացիկ գներով աճել է 33․7%-ով, ներմուծումը՝ 45․5%-ով։ Նման ճչացող աճերի կողքին բավականին համեստ աճ է արձանագրել սպառողական գների ինդեքսը՝ 9%։ Ցավոք, այդ ֆանտաստիկ թվերը թե՛ մարդկանց կյանքում, թե՛ տնտեսության մեջ գրեթե ոչ մի կերպ տեսանելի չեն, մինչդեռ 9%-ոց այդ «համեստ» աճը տեսանելի է ամենուր և ամենքին։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից