copy image url
Սպորտ 3 տարի առաջ - 19:25 19-06-2023

Հայաստան - Լատվիա՝ 2։1 ՈւՂԻՂ ՏԵՔՍՏ

Վերջ․ հանդիպումն ավարտվեց՝ 2։1։ Հայաստանի ազգային թիմը դժվարին հաղթանակ տարավ Լատվիայի ընտրանու նկատմամբ։

90+1. ԳՈՈՈՈՈՈԼ՝ 2։1։ Տիգրան Բարսեղյանը հստակ իրացրեց 11-մետրանոց հարվածը՝ առաջ մղելով մեր ազգային թիմում։

67՛․ Գոլ՝ 1։1․
հյուրերը հավասարեցրին հաշիվը։ Գոլի հեղինակ դարձավ Ռոբերտս Սավալնիկեսը։ Գոլը գրանցվել է Ստյոպա Մկրտչյանի անվան դիմաց՝ ինքնագոլ։

Մեկնարկել է 2-րդ խաղակեսը։

Առաջին խաղակեսն ավարտվեց․ Հայաստանի հավաքականը Նաիր Տիկնիզյանի գոլի շնորհիվ առջևում է 1։0 հաշվով։

35՛․ԳՈԼ՝ 1։0
․ Հայաստանի հավաքականը բացում է հաշիվը։ Նաիր Տիկնիզյանը դարձավ գոլի հեղինակ։ Երկրպագուները բուռն կերպով տոնում են հաջողությունը։

20՛․ Հանդիպումն ընթանում է անզիջում պայքարում․ հայ ֆուտբոլիստները շոշափելի առավելություն ունեն։

Խաղն ընթանում է լարված մթնոլորտում։ Հիանալի գործեց Էդուարդ Սպերցյանը՝ երկար տարածություն հաղթահարելուց հետո հարված կատարեց դարպասին, որը փոքր-ինչ շեղ էր։ Տրիբունաներում բուռն էմոցիաներ են։

Երկրպագուները (FAF Առաջին հայկական ճակատ ֆան-շարժման նախաձեռնությամբ) տրիբունաներում պարզել են Հայաստանի զինանշանի հսկայական պաստառը․



1՛ Հանդիպումը մեկնարկեց։

Հասանելի է նաև հանդիպման ուղիղ հեռարձակումը։ Կարող եք դիտել այստեղ։

19։58․
Հնչեցին երկրների պետական օրհներգերը։ Ամեն ինչ պատրաստ է հանդիպման մեկնարկին։

19։40․ Թիմերն ավարտեցին նախավարժանքը և վերադարձան հանդիսականները։

19։25․ Հավաքականների ֆուտբոլիստները նախավարժանք են անցկացնում։ Շարունակվում է մեծաթիվ երկրպագուների հոսքը մարզդաշտ։ Շուտով «Հանրապետական» մարզադաշտը լեփ-լեցուն կլինի։

Հայտնի է Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը։ Այն կարող եք տեսնել այստեղ։

Հանդիպման մեկնարկը ժամը 20։00-ին է։
———————————————————————————————————————
Եվրո-2024-ի ընտրական փուլի (D խումբ) 3-րդ տուրում Հայաստանի հավաքականը հյուրընկալում է Լատվիայի ընտրանուն։ Oragir.News-ը ներկայացնում է հանդիպման տեքստային ռեպորտաժը։

Ամենից շատ դիտված

21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
16:08 Ով Նիկոլ Փաշինյանին թթու խոսք չի ասում, իր գույքը չեն ստուգում․ Քոչարյան
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
10:05 Խոշոր միջոցների հաշվին կասկածելի եղանակով իրականացրել է չհիմնավորված գնում․ Դեմոյան
15:48 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, հուզվել են դստեր և որդու պարի ժամանակ
12:44 Ես շատ ցավում եմ Մարտի 1-ի զոհերի համար, էդ օրվա համար․ Քոչարյան
20:00 Ապօրինի միգրանտներին Հայաստան ուղարկելու հնարավորությունը պետք է անհապաղ մերժվի․ քաղաքագետ
22:55 Թուրք խոհարարը ՀՀ ԱԺ նախագահին հրավիրել է Ադանա՝ քաբաբ ուտելու
17:07 40 օր առանց Ալետայի․ Նորայր Նիկոյանը հրապարակում է արել քրոջ մահից հետո