Այն, որ հայրենի արդարադատությունը զարգանալու փոխարեն հետ է գնում, բազմիցս ասվել է, բայց հետ գնալուն էլ չափ կա։
Զարմանալի է, բայց ՀՀ արդարադատությունը սկսել է կրկնօրինակել միջնադարյան` ինկվիզիցիային բնորոշ առաձնահատկություններ, որոնք հիմնականում կիրառվում էին Իսպանիայի դատարաններում։
Oragir.News-ը ներկայացնում է հատվածներ դատավոր Մեսրոպ Մակյանի եղբոր` Արթուր Մակյանի մեղադրական եզրակացությունից, որտեղ անձին, որպես մեղադրանքի հիմք, մեղսագրվում է տվյալ ոլորտում համապատասխան գիտելիքներ ունենալու փաստը։

Գործը վերաբերում է վերջինիս կողմից Ղազախստանի Հանրապետությունում ծավալած բիզնեսի արդյունքում մի քանի տասնյակ միլիոն դրամին համարժեք հարկեր թաքցնելուն։
Թեման միջպետական լինելու իմաստով ինչ֊որ կերպ նման է Գագիկ Ծառուկյանի հետապնդման դեպքին։ Տվյալ դեպքում Արթուր Երջանիկի Մակյանը բարեբախտաբար վաղեմության ժամկետի հիմքով խուսափել է այս «ինկվիզիցիոն» մեղադրանքից։