Ներքին Խոսք Տեսանյութ 3 տարի առաջ - 11:21 19-06-2023

Հրահանգ կա վերև չթողել, տեղ չկա․ փաստաբաններին թույլ չեն տվել մտնել ԲԴԽ նիստերի դահլիճ

Այսօր ԲԴԽ-ում ընթանում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի քննությունը։

Գրիգոր Մինասյանի միջնորդությամբ նիստը քննվում է դռնփակ։

Oragir.News-ի հետ զրույցում փաստաբան Մարինե Ֆարմանյանն, անդրադառնալով այն հարցին, թե այս դեպքում ինչո՞ւ ԲԴԽ-ն որոշեց գնալ փակ նիստի, ասաց. «Մենք՝ իմ գործընկերների հետ, մի քանի հոգով 10:00-ից էստեղ էինք, որպեսզի մտնեինք դահլիճ, սակայն կարգադրիչները տեղեկացրեցին, որ վերևում տեղ չկա, էդ պահին դռնբաց էր ընթանում, նիստը սկսվել էր արդեն՝ ըստ իրեն հավաստիացման։

Մեզ վերև ուղակիորեն չթողեցին, մեզ հետ էին նաև դատավորներից մի քանիսը, որոնք էդ նիստի սկսելու ժամին, այսինքն՝ րոպեների տարբերությամբ պիտի մտնեին դահլիճ, բայց չթողեցին, ուղղակի ասացին, որ հրահանգ կա վերև չթողել, որովհետև տեղ չկա։

Հասկանալի է, որ ԲԴԽ նիստերի դահլիճը փոքր է, դա, իհարկե, հասկացանք՝ էդ պահին մտածելով, որ չենք կարող բոլորով տեղավորվել, հետո լուր ստացանք, որ ԲԴԽ-ն որոշել է, որ դռնփակ անցկացնի նիստը:

Հիմա մենք ուրիշ գործողություն ենք անում, քանի որ դատավորներին թողեցին, մեզ չթողեցին, մենք՝ փաստաբաններով ներգրավվում ենք որպես Դավիթ Հարությունյանի շահերի պաշտպան և որպես ներկայացուցիչ հիմա գնալու ենք, նիստին մասնակցենք»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող