Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 23:38 16-06-2023

ՀՀ-ում «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրին առաջին անգամ կմասնակցեն նաև Լեհաստանն ու Մեքսիկան

Ավարտվել է 2023-2024 թթ. «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի հայտադիմումների ընդունման գործընթացը: Ծրագրին մասնակցության հայտ են ներկայացրել 13 երկրից՝ Ֆրանսիա, Բելգիա, Իսպանիա, Չեխիա, Գերմանիա, Լեհաստան, ԱՄՆ, Մեքսիկա, Կանադա, Բրազիլիա, Բելառուս, Ուկրաինա, Ռուսաստան: Առաջին անգամ հայտեր են ստացվել Լեհաստանից և Մեքսիկայից:

Հարցազրույցների փուլի ավարտից հետո 20 ընտրված մասնակից կհրավիրվի Հայաստան՝ անցնելու երկշաբաթյա դասընթաց, որի ավարտից հետո յուրաքանչյուր մասնակից ծրագրով նախատեսված աշխատանքներ կիրականացնի իր համայնքում՝ մեկ տարի:

Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից հիշեցնում են, որ ծրագիրը նպատակ ունի հնարավորություն ընձեռել սփյուռքահայ երիտասարդներին ընդլայնել իրենց պատկերացումները Հայաստանի քաղաքական, սոցիալական, տնտեսական և այլ խնդիրների մասին, աջակցել համայնքային կյանքում նրանց առավել ներգրավմանն ու գործունեության արդյունավետության բարձացմանը՝ նոր գիտելիքների, հմտությունների փոխանցման, փորձի փոխանակման, գործնական նոր կապերի ձեռքբերման ճանապարհով, նպաստել Սփյուռքի տարբեր համայնքների, Հայաստանի և Արցախի երիտասարդների միջև համագործակցության ձևավորմանն ու զարգացմանը:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան