Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 14:30 16-06-2023

Ոստիկանները եթե իմանային, որ դրա համար կարող են դատապարտվել, փաստաբանին մոտ չէին գա․ Զոհրաբյան

Ոստիկանության ինստիտուտը շատ կարևոր ինստիտուտ է, կան շատ արժանապատիվ ոստիկաններ։ Այս մասին այսօր ԵՄ շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արա Զոհրաբյանը։

«Բայց ինչպես ասում են՝ փչացած խնձորը կարող է փչացնել ամբողջ արկղը։ Ոստիկանական համակարգի ղեկավարությունը պետք է կարողանա նման երևույթներին խիստ արձագանքի։ Ընդհանրապես բռնությունը ոստիկանների կողմից անընդունելի է, բայց առավել անթույլատրելի է փաստաբանի նկատմամբ բռնությունը, որը եկել է այդ քաղաքացուն պաշտպանելու»,- ասաց նա։

Նա հայտնեց, որ հունիսի 20-ին ժամը 11։00-ին փաստաբաններով հավաքվելու են ոստիկանության շենքի մոտ և համապատասխան ակցիա են իրականացնելու։ Իսկ այս ընթացքում սպասելու են ոստիկանական բարձրաստիճան պաշտոնատար անձանց արձագանքին․ «Ինչ ուզում են պատմել՝ փաստաբանն ագրեսիվ էր, ագրեսիվ չէր, փաստաբանին ծեծի ենթարկել, ձեռնաշղթա կիրառել, ձերբակալել, խուզարկել, որն օրենքով արգելված է։ Այստեղգործ ունենք հանցագործության հետ»։

Նա նշեց, որ նաև քննչական կոմիտին ուղղված պահանջ ունեն, որը հրապարակային կներկայացնեն. «Մենք կարծում ենք, որ կան զգայուն քրեական գործեր, որոնք 1-2 շաբաթում ավարտվում են։ Մեր երկու գործընկերները փետրվարին կրկին բռնության էին ենթարկվել ոստիկանների կողմից, մինչ օրս դատաքննությունը չի ավարտվել»։

Արա Զոհրաբյանը համոզված է, եթե արագ բացահայտեին, ոստիկանները իմանային, որ դրա համար կա պատասախանատվություն, դրա համար կարող են դատապարտվել, երկրորդ դեպքը տեղի չէր ունենար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել