Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:47 14-06-2023

ԱԱԾ-ում անհարմար են զգում խոսել հանցանք կատարած աշխատակցի մասին․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Հունիսի 6-ին թմրանյութի հետ կապված մի առավել լուրջ սկանդալ տեղի ունեցավ, քան, կարելի է ասել, մասնավոր հիմնարկում հայտնաբերված կոկաինի սկանդալն էր․ իրավապահներն Աբովյան քաղաքի ճանապարհին ձերբակալել էին ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյայի որդուն, որի մեքենայում եղել էր մոտ 240 պարկ թմրանյութ: Նա, ըստ լուրերի, թմրանյութը տեղափոխելիս է եղել Երեւան: Թմրանյութ տեղափոխողը՝ ոչ ավել, ոչ պակաս, ԱԱԾ Սյունիքի մարզային վարչության պետ Խաչատուր Կոստանդյանի որդին է, իսկ ընկերը՝ Աճարկուտ գյուղի նախկին գյուղապետի որդին։ Կոստանդյանը նախկինում աշխատել է Տավուշի մարզում՝ որդիների ընկերությունն այնտեղից է գալիս։ ԱԱԾ պաշտոնյայի որդին կալանավորվել է։

Գրավոր հարցում էինք ուղարկել ԱԱԾ՝ պատասխանել հետեւյալ հարցերին․ Խաչատուր Կոստանդյանը շարունակո՞ւմ է պաշտոնավարել ԱԱԾ Սյունիքի մարզային վարչության պետի պաշտոնում, թե՞ ազատվել է աշխատանքից։ Եթե ազատվել է՝ ի՞նչ հիմքով, ի՞նչ կարգավիճակ ունի։ ԱԱԾ-ում ծառայողական քննություն նշանակվե՞լ է՝ դեպքի հետ կապված։ Հնարավո՞ր է, որ Կոստանդյանի թույլտվությամբ, օժանդակությամբ, նաեւ պաշտոնեական դիրքն օգտագործելով է որդին նման արարք կատարել։ ԱԱԾ-ից, սակայն, այս հարցերից որեւէ մեկին չեն պատասխանել՝ գրավոր հայտնելով․

«ՀՀ Ազգային անվտանգության տնօրենին հասցեագրած Ձեր 08.06․2023 թ․ հարցման կապակցությամբ տեղեկացնում ենք, որ նշված դեպքի կապակցությամբ ՀՀ Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ուստի այլ տեղեկություններ հնարավոր չէ տրամադրել»։
Փաստորեն, ԱԱԾ-ն չպատասխանելով՝ հաստատել է այս տեղեկությունը, սակայն անհարմար է զգացել գոնե ասել՝ պաշտոնյան շարունակո՞ւմ է աշխատել համակարգում, թե՞ ոչ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել