copy image url
Ներքին Խոսք 3 տարի առաջ - 14:33 13-06-2023

Նիկոլական Փչանի Սուրոն փախած է, գործի չի գալիս․ Արագածավանի բնակիչ

Արագածոտնի մարզի Արագածավան գյուղում ՔՊ-ական պաշտոնյայի կողմից 24-ամյա հիվանդ տղային ծեծի ենթարկելուց շուրջ 1 շաբաթ է անցել, սակայն կրքերը չեն հանդարտվել։

Արագածավանի բնակիչներից մեկն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ գյուղացիները հատկապես վրդովվել են, երբ իմացել են, որ ՔՊ-ական Սուրեն Թորոսյանն ազատ է արձակվել։

«Իհարկե, այդ որոշումը մեզ համար անակնկալ չէր, քանի որ Սուրոն նիկոլական է, իսկ մենք տեսնում ենք, որ բոլոր նիկոլականներն այսօր արտոնյալներ են։ Նիկոլական չէ, ինչական ուզում է լինի, թույլ չենք տալու՝ ոտքը դնի գյուղ»,- ասաց Արագածավանի բնակիչը։

Հարիցն՝ այսինքն մինչ այս պահը Սուրեն Թորոսյանը Արագածավան չի՞ եկել, աշխատանքի չի՞ հաճախում, գյուղացիները բացասական պատասխան տվեցին․ «Ո՛չ, ավանի մեջ ոչ ոք իրեն չի տեսել, գործի էլ չի գալիս, փախած է ման գալիս։ Եթե հանկարծ որոշի գործի գալ, ժողովուրդն այս անգամ իր հարցերը տեղում կլուծի»։

Հիշեցնենք, որ Արագածավանի ՋՕԸ պետ, ՔՊ-ական Սուրեն Թորոսյանը հունիսի 7-ին ծեծի էր ենթարկել Արագածավանի 24-ամյա բնակչի, որը ծանր վիճակով տեղափոխվել էր Թալինի ԲԿ։

Գյուղացիները որպես բողոքի նշան փակել էին ճանապարհը, պահանջում էին, որպեսզի ՔՊ-ական պաշտոնյային պատասխանատվության ենթարկեն։ Սուրեն Թորոսյանը ձերբակալվեց, սակայն 1 օր անց ազատ արձակվեց։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ