Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 13:37 13-06-2023

Սիգարետով այրել են պաշտպանյալիս քիթը, ունի մարմնական լուրջ վնասվածքներ ու կապտուկներ. փաստաբան

Պաշտպանյալիս ներկայացմամբ՝ ինքը որևէ անօրինական, հակաբարոյական վարքագիծ չի դրևորել։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց փաստաբան Մարիամ Աբրահամյանը՝ անդրադառնալով ոստիկանության բաժանմունքում տեղի ունեցած բռնության միջադեպին։

Նրա խոսքով՝ ըստ այդմ էլ անհասկանալի է, թե ինչու է նա ոստիկանության բաժնում ենթարկվել դաժան ծեծի.«Մենք փորձում ենք քրեական վարույթի շրջանակներում պարզել, թե ինչու է դա տեղի ունեցել։ Ունի բավականին վնասվածքներ, կապտուկներ, հետազոտության է ենթարկվել և պարզվել է, որ ականջի թմբկաթաղանթի ամբողջականությունն է խախտված։

Դատաբժշկական փորձաքննությունը բավականին ուշ կայացվեց՝ մեր ջանքերից հետո, ինչը ցավալի է։ Ձերբակալվածների պահման վայրում սուր ցավեր է ունեցել, այնտեղի շտապօգնության մեքենան տարել է հիվանդանոց։ Այո, ծխախոտով նրա դեմքի որոշ հատվածներ, քիթը այրված է։ Նա տնային կալանքի տակ է, մենք գնացինք այնտեղ և պարզվեց, որ կողերի հատվածում ևս լուրջ ցավեր ունի»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:54 Անմոռանալի օրեր. ինչպես է Անահիտ Կիրակոսյանի դուստրը վայելում մեղրամիսն ամուսնու հետ
18:59 Դատավորը հայ էր. Նարեկ Կարապետյանը՝ ինքնաբացարկ հայտնած դատավորի մասին
21:45 Անկախականները թող ողբան այսօր, ԵՄ-ին միանալու հարց գոյություն չունի
23:45 Իշխանությունները կարող են քրեական գործեր հարուցել, բայց չեն կարող դատապարտել ժողովրդի հավատը, խիղճը և պատմական հիշողությունը
16:51 Պետությունը ներխուժել է եկեղեցու ներքին կյանք․ դատավորը հրաժարվեց այս գործը քննելուց
17:43 Փաշինյանը ակնարկեց, որ Լուկաշենկոն է հրահրել Հայաստանին ԵՄ-ին մերձենալու համար
18:00 Վեհափառին կհամարեն անպարտ, եթե նա դուրս գա խաղից
14:43 Ավետ Բարսեղյանն ու փոքրիկ Զաբելը՝ անկեղծ կադրում. Սիրուշոյի նոր հոլովակը
11:30 Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Աժ նախկին պատգամավոր Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
20:18 Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ