Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:25 13-06-2023

Փաստաբանն ականատես է եղել իր պաշտպանյալի խոշտանգմանը, ինչի հետևանքով որոշել են փաստաբանին ևս մեկուսացնել

«2023թ. հունիսի 7-ին ժամը 16։00-ին ես և պաշտպանյալս Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում մասնակցել ենք մեկ այլ քրեական գործով նշանակված դատական նիստի: նիստի ընթացքում պաշտպանյալիս ու վերջինի ընկերոջ միջև, որը նույն գործով նույնպես հանդիսանում է մեղադրյալ, անձնական բնույթի հարցերի շուրջ խոսակցություն է առաջացել, որն իմ գնահատմամբ, հանցակազմի որևէ հատկանիշ չի պարունակում։ Դատական նիստը հետաձգվել է վկաների չներկայանալու պատճառով, ինչը ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ հակաիրավական որևէ բան չի եղել նիստի ընթացքում և դատարանում։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց փաստաբան Կարեն Ալավերդյանը՝ պատմելով իր նկատմամբ ոստիկանների կողմից բռնության գործադրման մանրամասները։ Փաստաբանը նշեց, որ պաշտպանյալի անունը չի հրապարակի, նաև չի հրապարակի նախաքննական գաղտնիք համարվող տեղեկություններ։

Ալավերյանի խոսքով՝ նիստի ավարտից հետո դատարանի մայթով քայլելու ընթացքում իրեն ու իր պաշտպանյալին են մոտեցել ոստիկանության Կենտրոնի, Էրեբունու բաժինների, պարեկային անձնակազմի մոտ երկու տասնյակ ոստիկաններ․ «Ոստիկանները, ցուցաբերելով ոչ արհեստավարժ մոտեցում, տևական ժամանակ չէին կարողանում բացատրել իրենց մոտենալու նպատակը, թե այդ մեծաքանակ ոստիկաններից ո՞վ ի՞նչ դատավարական գործառույթ է իրականացնում, և ի վերջո, ով է որոշում կայացնողը, ում հետ պետք է շփվել։ Ընդհանուր իրարանցման մեջ հնարավոր չէր որևէ դատավարական գործողություն պատկերացնել, որևէ իրավական գործընթաց սկսել»։

Նրա խոսքով, ի վերջո հասկացել են, որ ոստիկանության աշխատողները ցանկանում են իր պաշտպանյալին հրավիրել ոստիկանության բաժին և հիշեցրեց, որ քաղաքացուն չեն կարող հրավիրել ոստիկանություն իրենց կամքին հակառակ։ Չնայած դրան, իր պաշտպանյալը կամավոր նստել է պարեկային ծառայության ավտոմեքենան, ընդ որում գործողությունը կատարվել է պարեկային ծառայության կողմից, որի աշխատակիցների վրա ամրակացված են տեսախցիկներ։

«Ոստիկանության բաժին տեղափոխելուց հետո 5-10 րոպե արհեստական խոչընդոտներ են փորձել հարուցել պաշտպանյալիս մոտ բարձրանալու համար։ Ի վերջո, համառ պայքարից, բացատրական աշխատանքից հետո ինձ հաջողվեց բարձրանալ չորրորդ հարկ։ Մոտենալով աշխատասենյակին՝ ես լսեցի պաշտպանյալիս գոռոցները և իրեն չհարվածելու պահանջները։ Ոստիկանության երկու աշխատողներ փորձեցին թույլ չտալ, որ ներս մտնեմ, ես հաղթահարեցի արգելքները, բացեցի դուռը, հայտնաբերեցի պաշտպանյալիս դեմքով գետնին ընկած, ձեռնաշղթանները հետևից ամրացրած, ոստիկանության 5-6 աշխատակիցներ հարվածներ էին հասցնում նրա մարմնի տարբեր հատվածներին։ Էդ պահին մոտեցել եմ պաշտպանյալիս, բարձրացրել եմ, կանգնել եմ նրա դիմաց, բարձրացրել եմ ձեռքերս, փորձել եմ արգելել ոստիկաններին մոտենալ։ Ոստիկաններին հորդորել եմ պաշտպանյալիս հետ երկխոսության մեջ չմտնել, քանի որ նրանց մոտեցման և խոսակցության մակարդակը այլ կերպ, քան փողոցային ռազբորկա, չեմ կարող որակել. ուսադիր կրող, համազգեստ կրող ծառայողին ոչ հարիր վարքագիծ էր»,-ասաց նա։

Կարեն Ալավերդյանի խոսքով, իրենց ջանքերի շնորհիվ իրավիճակը հաջողվել է հանդարտեցնել, վերադառնալ իրավական փուլ, ոստիկանները դուրս են եկել սենյակից, մնացել է միայն մեկը։

«Իրավիճակը դարձել էր կառավարելի, այնքան, որ ես թույլտվություն եմ խնդրել ու ծխախոտ ծխել։ Շատ հանկարծակի ոստիկանության ծառայողը սկսեց գոռալ պաշտպանյալիս վրա։ Անմիջապես դուռը բացվեց, այդ խումբը ներխուժեց սենյակ, ինձ հեռացրեցին սենյակից, կարող եմ ենթադրել, թե ինչ է տեղի ունեցել։ Քանի որ սա տեղի է ունեցել որոշակի դադարից հետո, ինձ մոտ համոզմունք է առաջացել, որ տեղի ունեցածը ոչ թե ոստիկանության ստորին օղակների ինքնիրավչության արդյունք է, այլ կոնկրետ համաձայնեցված համապատասխան վերադասների հետ»,-ասաց նա։

Նրա կարծիքով, ոստիկանները զեկուցել են, որ փաստաբանն արձանագրել է խոշտանգման դեպք, ինչի հետևանքով որոշել են փաստաբանին ևս մեկուսացնել․ «Ինձ աշխատասենյակից դուրս բերելուց հետո պահանջներ ներկայացրեցին ոստիկանության շենքը թողնել։ Բնականաբար, ես առարկել եմ, ամեն կերպ փորձել եմ վերադառնալ պաշտպանյալիս մոտ։ Այստեղ իմ նկատմամբ կիրառվել է անհարկի ֆիզիկական ուժ, իմ կողմից որևէ հակաիրավական գործողություն չի կատարվել, որ հնարավոր կլիներ ձերբակալում իրականացնել։ Շատ հանկարծակի, առանց հիմքի, անհրաժեշտության, իմ նկատմամբ կիրառվել է անհարկի ուժ, ձերբակալվել եմ, կիրառվել է ձեռնաշղթա և հատուկ միջոցներ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան